«Ժամանակ» թերթը գրում է. «Բժշկական համալսարանում կատարված ուսումնասիրությունների արդյունքում բացահայտվել են կառավարման խորհրդի նախագահ, կրթության եւ գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանի իրականացրած բազմաթիվ ապօրինություններ:
Պարզվել է, որ Աշոտյանի հրահանգով բուհում որպես դասախոս ձեւակերպված են եղել մարդիկ, որոնք ընդհանրապես չեն դասավանդել, բայց նրանց աշխատավարձերը պարտաճանաչորեն վճարվել են:
Պարզվել է նաեւ, որ համալսարանի ռեկտոր Միքայել Նաիրիմանյանը դոկտորական թեզ պաշտպանող դասախոսներից մեկին պարտադրել է իր թեզի մի մասը տալ Աշոտյանին, որպեսզի մի թեկնածուական թեզ էլ նա պաշտպանի: Երբ վերջինս փորձել է բողոքել այդ անօրինականության դեմ, նրան հեռացրել են համալսարանից:
Ընդհանուր առմամբ, Աշոտյանի կամայականության զոհ դասախոսների թիվն անցնում է տասնյակից»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում