▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բոլիվիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման կարևորությունը

2010 թվականին Շվեդիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումից հետո Բոլիվիան դարձավ հաջորդ պետությունը, որը 20-րդ դարասկզբին հայերի կոտորածներն Օսմանյան Թուրքիայի կողմից որակեց որպես ցեղասպանություն: Ընդ որում, Բոլիվիայի խորհրդարանի ընդունած բանաձևն առանձնանում է կարևոր շեշտադրումներով, այն է` փաստաթղթում նշվում է հայերի կոտորածների մասին հայրենիքում` Արևմտյան Հայաստանում, որն ընդգծում է Հայոց ցեղասպանության կարևորագույն առանձնահատկություններից մեկը` հայրենազրկումը` տեղաբնիկ բնակչության հետ մեկտեղ պատմական հայրենիքի կորուստը:

Պատմական փաստ է, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման նոր փուլը սկիզբ է առել Հարավային Ամերիկայում: 1965 թվականին Ուրուգվայը դարձավ աշխարհում առաջին երկիրը, որը պետական մակարդակով ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Հաջորդ հարավամերիկյան պետությունը, որը ճանաչեց Ցեղասպանությունը, Արգենտինան էր (1995 թ.): Եվ 2015 թվականին ընդառաջ հեռավոր այս մայրցամաքում ևս մեկ երկիր ճանաչում է պատմական իրողությունը:

Իհարկե, հարավամերիկյան պետություններում Ցեղասպանության ճանաչման գործընթացի դրական զարգացումներն ունեն իրենց պատճառները: Նախ, այս տարածաշրջանի մի շարք երկրներում տասնամյակներ շարունակ ուժեղ են հայկական գաղթօջախների դիրքերը: Ընդ որում, հայկական համայնքները զգալի ստվարացել են Մեծ եղեռնի հետևանքով: Տեղի հայերի ակտիվ աշխատանքի, արդյունավետ լոբբինգի շնորհիվ է, որ այդ երկրների իշխանությունները պատրաստակամ են պատմական իրողությունները բնորոշել այնպես, ինչպես դրանք եղել են: Իհարկե, պակաս կարևոր հանգամանք չէ նաև այդ պետությունների և Թուրքիայի միջև շահերի բախման հաճախականությունը: Աշխարհագրական հեռավորության և պետությունների միջև տնտեսական, քաղաքական և հասարակական հարաբերությունների ոչ խորը մակարդակը նշանակալի մի գործոն է, որը թույլ է տալիս հարավամերիկյան երկրներին ավելի ազատ գործել Ցեղասպանության հարցում` տուրք չտալով Թուրքիայի հետ առնչվող շահերին, Անկարայի կողմից հնարավոր հակաքայլերի բացասական ազդեցությանը:

Այսպիսով, Հարավային Ամերիկայի երկրներում Թուրքիայի հետ հարաբերությունները կառուցելու հարցում Ցեղասպանության խնդիրը քաղաքական այնպիսի կարևոր գործոն չէ, ինչպես մի շարք այլ համաշխարհային խաղացողների` օրինակ, Ֆրանսիայի կամ ԱՄՆ-ի դեպքում, երբ Ցեղասպանության հարցը հաճախ վերաբերում է ոչ միայն միջպետական հարաբերություններին (Թուրքիայի դեմ որպես քաղաքական լծակ), այլ նաև ներքաղաքական կյանքի կարևոր բաղադրիչ է: Հայկական մեծ համայնք ունեցող երկրներում տեղի այս կամ այն քաղաքական ուժը հաճախ է Ցեղասպանության հարցն օրակարգ բերում ընտրություններից առաջ և հայանպաստ քայլեր կատարելով` փորձում ապահովել հայ համայնքի ձայները: Պատմության մեջ նման դեպքերը բավական շատ են և, միևնույն ժամանակ, բավական ակնառու:

Վերադառնալով Բոլիվիայի խորհրդարանի զույգ պալատների կողմից Ցեղասպանության ճանաչման փաստին` պետք է կարևորել ոչ միայն այս երևույթն ինքնին, այլ նաև դրանում տեղ գտած կարևոր ուղերձներն ու ուշագրավ փաստերի արձանագրումը: Բոլիվիական օրենսդիր մարմնի կողմից Ցեղասպանության ճանաչման փաստաթղթում հստակ հղում կա առ այն, որ Օսմանյան կայսրությունը հայերի կոտորածներն իրականացրել է Արևմտյան Հայաստանի տարածքում: Նման ձևակերպումը զգալիորեն տարբերվում է այլ պետությունների` Ցեղասպանությունը ճանաչող փաստաթղթերի բովանդակությունից` այս առումով մեծ կարևորություն տալով բոլիվիական տարբերակին:

Պետք է նաև ընդգծել, որ Բոլիվիայում խոշոր հայ համայնք չկա: Այս փաստով պայմանավորված` նվազագույնի է հասցվում մի շարք պետություններում նախընտրական քարոզարշավի ժամանակ Ցեղասպանության ճանաչման հարցը շահարկելու միտումը:

Եվս մեկ անգամ կարևորելով Բոլիվիայի խորհրդարանի կողմից Ցեղասպանության ճանաչումն ու ընտրված եզրույթների էությունը` կարիք կա կրկին վերագնահատել Ցեղասպանության միջազգային ճանաչման կարևորությունն ու, առավել ևս, արդյունավետությունը: Իհարկե, բնական է, որ պետք է ջանքեր գործադրվեն մարդկության դեմ կատարված հանցագործության միջազգային ճանաչման, դատապարտման և կանխման ուղղությամբ, սակայն այս ամենի վրա կենտրոնացնելով զգալի ռեսուրսներ ու ժամանակ` արդյո՞ք մենք ստանում ենք կամ կստանանք այն, ինչ մեզ իրապես անհրաժեշտ է: Միջազգային ճանաչման գործընթացն իր կարևորությամբ հանդերձ այս հարցում հայության խնդիրները լուծելու ամենաարդյունավետ ուղին չէ, ինչը հաստատում է ժամանակը: Արդի պայմաններում վճռորոշ ձայն ունեցող պետությունները հակված չեն Թուրքիայի հետ իրենց հարաբերությունները վնասել` հանուն պատմական արդարության վերականգնման:

Ուստի ժամանակը չէ՞ փոխելու Ցեղասպանության հարցում մեր ռազմավարությունը, փորձել Հայկական հարցի լուծումները փնտրել նաև այլ ճակատներում, օրինակ, հարցը տեղափոխել միջազգային իրավունքի դաշտ կամ առնվազն հստակ գնահատական տալ հարցի` իրավական դաշտ տեղափոխելու արդյունավետության ու հեռանկարների մասին: Միջազգային ճանաչման վրա կենտրոնանալով` մենք կորցնում ենք այդքան կարևոր ժամանակը, որն աշխատում է մեր դեմ և հակառակ կողմի օգտին:

Եվս մեկ անգամ պետք է ընդգծել, որ անշահախնդրորեն և պատմության հետ անկեղծ առերեսվելու պատրաստ պետությունների կողմից հայերի ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը միայն ողջունելի է:

Գևորգ Պետրոսյան, թուրքագետ

Աղբյուր` Թուրքագիտական պորտալ | ԵՓՐԱՏ ուսումնասիրությունների կենտրոն 

Գևորգ Պետրոսյան,
 թուրքագետ
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին