▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բոլոր արձանները հանենք և հիանանք տկլոր գլադիատորով ու ծխող չաղո տոտայով...

Եկեք սաղի արձանները հանենք, բոլորի վրա մի կեղտ կարելի է բռնել: Սկսենք Աբովյանից ռսի սհաթի համար, դե Գրիբոյեդովին պարզ է, իր ակումբի համար, Պուշկինինը` հայտնի տողի համար, Նալբանդյանինը`անհաջող օրհներգի բառերի համար, Կոմիտասինը` դեպրեսիվ երաժշտության համար, Թումանյանինը` ախպոր երեսից, Թամանյանինը` Նարեկ Սարգսյանին ոգեշնչելու համար, Անդրանիկինը` Նախիջևանը սովետին տալու համար, Մյասնիկյանինը,Գայինը, ու Շահումյանինը` Նախիջևանի ճանապարհով Հայաստանը տանելու համար, Կարաբալայինը` ոչ հայեցի անվան համար, Հայկինը` մի նետի համար ու երջանիկ ապրենք, առանց իրար միս ուտելու:)

Ու հիանանք տկլոր գլադիատորով, ծխող չաղո տոտայով ու անկապ կիվիով...

Ուռա, տավարիշի, ուռաաա....

Տիգրան Քոչարյան

Հիշեցնենք, որ ԱԻՄ նախագահն այսօր լրագրողներին հայտարարել է, թե  ոչ մի կերպ չի հասկանում, թե ինչպես է Երևանի ավագանին քննարկել խորհրդային ժամանակների գործիչ Անաստաս Միկոյանի հուշարձանը տեղադրելու հարցը: «Միկոյանը հայտնի դահճապետ է եղել։ Նա մի քանի միլիոն մարդ է սպանել։ Նրա արձանը քաղաքում կանգնեցնելու որոշումը որոշ մարդկանց մտախանգարման արդյունք է։ Վաղն էլ կարող է որոշեն Պուտինի ու Ստալինի արձանն էլ դնել»,- վրդովված նկատել  է նա։

 

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին