էն օրը տեսա փողոցային առևտրականը հարցազրույց է տալիս ու ասում՝ բա մենք սրա համա՞ր էինք հեղափոխություն արել:
Այս մասին, այսօր՝ փետրվարի 13-ին, ԱԺ-ում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Դե իհարկե, մենք հեղափոխություն ենք արել, որ Երևանի կենտրոնը սարքենք Ստամբուլի բազար: Բոլորս դավայ, Մաշտոցի պողոտա ու դառնում ենք արևելյան բազար»,- ասաց նա:
ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանն անդրադառնալով Թուրքիայից ապրանք բերող առևտրականների խնդրին նշեց, որ առևտրականներն իրենք էլ կողմ են դաշտը կանոնակարգելուն, բայց պետք է դա արվի աստիճանաբար և նաև այլընտրանք առաջարկելով:
Փաշինյանը նկատեց, որ նախ պետք է հրաժարվել ստից և խոստովանել, որ Թուրքիայից ապրանք բերողները առևտրային նպատակներով են բերում:
«Ինչ վերաբերում է ոչ առևտրային նպատակներով ապրանք բերողներին, դա ԵՏՄ կարգավորումներն են: Մեր կառավարությունը իր կամքը ցույց էր տվել, ես կառավարության նիստում հատուկ խնդրել էի չչարաշահել դա, բայց էդ կամքը չարաշահվել է: Եթե այդ մարդիկ խոստովանեն, որ բիզնես են անում, եկեք նստենք խոսենք, իհարկե պատրաստ ենք քննարկել: