▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բողոքի ակցիա և բախումներ ՍԴ-ի դիմաց

 

Այս պահին մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա են անցկացնում Սահմանադրական դատարանի դիմաց: Նրանք բողոքում են Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցության դեմ:
Ոստիկանները քաղաքացիներին արգելում են հավաքվել դատարանի դիմաց: Այս պահին ոստիկանները հորդորում են նրանց հեռանալ դռան մոտից:
Քաղաքացիները վանկարկում են «Ազատ, անկախ Հայաստան», «Ո՛չ ԵՏՄ-ին» և այլն:
Նշենք, որ այսօր ՍԴ-ն քննում է Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցության սահմանադրականության հարցը:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք` այսօր ՍԴ-ն քննում է Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցության սահմանադրականության հարցը: Մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա են անցկացնում Սահմանադրական դատարանի դիմաց: Նրանք բողոքում են Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցության դեմ` վանկարկելով «Ազատ, անկախ Հայաստան», «Ո՛չ ԵՏՄ-ին» և այլն:

Ոստիկանները քաղաքացիներին արգելել են հավաքվել դատարանի դիմաց:Այդ առիթով ոստիկանների և ակցիայի մասնակիցների միջև բախումներ են տեղի ունեցել, ինչի պատճառով ակցիայի մասնակիցներից մեկի ինքնազգացողությունը վատացել էր: Ժամանել է շտապօգնությունը, և բժշկները ցուցաբերել են համապատասխան օգնություն`

Ապա դեպքի վայր են ժամանել ՄԻՊ աշխատակիցները, ովքեր փորձել են պարզել, թե ինչ է կատարվել այդտեղ:

Ոստիկանների և ցուցարաների միջև բախման պատճառն այն է եղել, որ ոստիկանները պահանջել են ակցիան իրականացնել ՍԴ-ի դիմացի մայթից: Ոստիկաններից մեկը լրագրողներին տեղեկացրել է, որ բողոքի ակցիան իրազեկված է, սակայն իրազեկման փաստաթղթի մեջ նշված է, որ ակցիան պետք է տեղի ունենա Բաղրամյան 7 հասցեում, այսինքն` Սահմանադրական դատարանի դիմացի մայթում և փաստաթղթի իրավացիությունից ելնելով են իրենք պահաջում անցնել դիմացի մայթ:

Տեղեկացնենք, որ այս պահին իրավիճակը հանդարտվել է, և  ցուցարարներն իրենց ակցիան շարունակում են ՍԴ-ի դիմացի մայթում:

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին