▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բոյկոտենք «Գրանդ Քենդիի» արտադրանքը. hraparak.am

hraparak.am-ը հրապարակել է քաղաքացի Աշոտ Սահակյանի նամակը, որն առաջարկում է «Գրանդ Քենդիի» արտադրանքը: Նամակում, մասնավորապես, նշվում է. 

 

Հարգելի խմբագրություն, կարդացի «Գրանդ քենդիի» տնօրենի ասածներն ինտերնետում ու, ոնց որ ասում են, գժվեցի: Լավ, ինչքա՞ն պետք է հանդուրժենք էս լկտիներին, որ ոնց ասես արտահայտվեն, ինչ ուզեն՝ անեն, հլա մի բան էլ իրենց «հայրենական արտադրող» երևակայեն: Իրենց որդնած կոնֆետների մեջ որդ ու թրթուր են գտել, ասում է՝ «ով որ դրա մասին գրում ա, պատվեր ա կատարում, էդ ճիճուն իրանց մամաների ծոցում ա ապրում…»:

 

Ասում է՝ «Հայաստանում մեծ թվով ադրբեջանցի է մնացել հայի ազգանունով», դրանք են իր դեմ պայքարողները: Տո, ամենամեծ ադրբեջանցին դու ես: Գիտես մարդիկ չգիտե՞ն ինչ է կատարվում ձեր գործարաններում, ոնց եք մարդկանց շահագործում, հետո, երբ ձեզ պետք չի՝ փողոց շպրտում, ոնց եք գրոշներ վճարում:

 

Ոնց եք ամեն ընտրության սրա-նրա ցուցակով, կռիվ-դավով մի քանի մարդ մտցնում Ազգային ժողով, որ ձեր ուզած օրենքներն ընդունել տաք ու ձեր հարցերն իշխանության ներսում լուծեք: Դեռ որպես տուժող է հանդես գալիս, մարդկանց մեղադրում է, որ ճիճուն հանում, ցույց են տալիս: Այսինքն՝ սուսուփուս պետք է ուտեին ու ծպտուն չհանեին, որ Հրանտ Վարդանյանի բիզնեսն անխռով ծաղկեր: Թերթերից մեկում վերջերս կարդացի՝ մի ընթերցող առաջարկել էր բոյկոտել Սերժ Սարգսյանի և Գարեգին Բ-ի ամանորյա ելույթները:

 

Ես էլ առաջարկ ունեմ՝ եկեք բոյկոտենք «Գրանդ քենդիի» արտադրանքը: Ժողովուրդ, եկեք մի անգամ թասիբ ունենանք, էսպես խոսողն իրավունք չունի հայ կոչվելու, Հայաստանում բիզնես անելու: Սրա նմանների տեղն Ադրբեջանն ու Թուրքիան են, թող գնա՝ էնտեղ բիզնես անի: Եկեք Նոր տարվա շեմին սրան մի լավ պատժենք՝ զրկենք Նոր տարվա եկամտից, որ իմանա, թե ոնց է պետք խոսել ժողովրդի հետ:

 

Նյութը` սկզբնաղբյուր կայքում 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին