ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է որոշ ապրանքների թանկացման մասին:

Նա նշել է, որ կան ապօրինի թանկացումներ, որոնք նպատակ ունեն ապացուցել՝ իբր ապօրինությամբ գործունեություն ծավալելը բնակչության համար ավելի լավ ու հարմար է: Վարչապետը գրառում է կատարել ֆեյսբուքի իր էջում:

«Նրանք ովքեր ուզում են արհեստական թանկացումներով ապացուցել, թե ապօրինությունն ավելի լավ է, քան օրինականությունը, շատ արագ իրենց վրա կզգան օրինականության համոզիչ ուժը:
Բոյկոտեք թալանչիներին եւ կոռուպցիոներներին»,- գրել է նա:


