Շաբաթ օրը հագուստ գնեցի Երևանում գործող բրենդային խանութներից մեկից ու 20 րոպե հետո փորձեցի հետ տալ: Խանութում մեզ ասեցին, որ ետ չեն կարող վերցնել, այն միայն կարող են փոխարինել կամ վաուտչեր տալ, որը հետագայում կկարողանանք որպես գումար օգտագործել իրենց խանութում: Ի՞նչ է այս մասին մտածում Էկոնոմիկայի նախարարությունը: Հավաստիացնում եմ ձեզ՝ այդ խանութը միակը չէ, ու Հանրապետությունում սպառողը ապրանքը ետ տալուց բազմաթիվ խնդիրների է հանդիպում: Հույս ունեմ Էկոնոմիկայի նախարարությունը հետևողական կլինի այս խնդրին:
Էկենոմիկայի նախարարության վերահսկողության բացը մեկ այալ խնդիրել է առաջացրել սպառողի համար: Նույն բրենդային խանութներում սպառողը հանդիպում է անորակ ապրանքի: Մարդիկ գնում են X բրենդի հագուստ, բայց պարզում են , որ այն կեղծ է ու չի համապատասխանում ոչ մի ստանդարտի: Նույն իրավիճակը տեխնիկայի շուկայում է: Ապրանքների որակը խիստ կասկածելի է, կարելի է ասել որակ չկա: Պաշտոնականի անվան տակ վաճառվում են ոչ պաշտոնական ապրանքներ: Համատարած քաոս է, որի պատասխանատուն Էկոնոմիկայի նախարարությունն է:
ՀՀ էկնոմիկան աստիճանաբար նմանվում է Նաիրիտին» (Նաիրիտի խնդրի մասին կգրեմ այն ժամանակ, երբ անրադառնամ Էներգետիկայի նախարարությանը): Այն փլուզվում է, որովհետև չկան նոր շուկաների ուսումնասիրություններ, աշխատատեղեր չեն ստեղծվում և այս ամենի հետևանքով տնտեսությունը չի զարգանում: Նաիրիտի 1700 աշխատակիցներ գործազուրկ դարձան: Ո՞վ պետք է լուծի այս հարցը: Սրանք հարցեր են, որոնք մեկ գրառումով չեմ ցանկանում տալ, հետագայում այս հարցերը ևս կբարձրաձայնվեն: