Տարօրինակ է, բայց Արցախում գտնվելով պատերազմի շունչն ավելի քիչ էի զգում, քան այն այս պահին կա Հայաստանում: Այս պահի դրությամբ փաստորեն փակ է Թբիլիսի տանող հիմնական ճանապարհը և դիրքերում ընթանում են ինտենսիվ փոխհրաձգություններ: Չնայած ադրբեջանական կողմն ունի զգալի կորուստներ, բայց շարունակում է գործել նույն ոճով, ինչը նշանակում է, որ մենք ԻՍԿԱՊԵՍ պետք է պատրաստ լինենք ցանկացած պահի լայնամաշտաբ ռազմական գործողություններին:
Ըստ էության պատերազմը վերսկսվել է, բայց մենք այդ մասին վախենում ենք խոսել, զորահավաք չկա դեռ և դա մեր բանակի բարձր պատրաստվածության արդյունք է: