▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ծափահարություններ, որ, իսկապես, անկեղծ էին...Նիկոլ Փաշինյան

Արդեն տեղեկացրել ենք, որ Վրաստան կատարած պաշտոնական այցի ավարտին վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Սամցխե-Ջավախեթիի տարածաշրջան:

 

 

 

 

 

 

 

 

 

 

«Ուրախ եմ այստեղ հաստատված մթնոլորտի համար: Ես մեծ հրճվանքով էի հետևում, թե ինչպես էին պարոն փոխվարչապետի ելույթի ամեն պարբերությունից հետո դահլիճում հնչում բուռն ծափահարություններ, և այդ ծափահարություններն իսկապես անկեղծ էին»,-Ախալքալաքում տեղի հայ համայնքի հետ հանդիպմանն ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

 

 

 

 

 

 

 

 

 

«Նաև մի այսպիսի դիտարկում եմ ուզում անել՝ գիտեք, որ մեզ համար հիմա կարևորագույն առաջնահերթություն է, որ Հայաստանից արտագաղթը դադարի, և ընդհակառակը՝ սկսվի ներգաղթ, այսինքն՝ բոլոր հեռացածները վերադառնան հայրենիք: Մենք Հայաստանի Հանրապետությունում այսպիսի քաղաքականություն ենք վարում»,-ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին