▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ծափեր՝ ԱԺ-ում

 

Այսօր՝ Ազգային ժողովի արտահերթ նիստում  «Անձնական տվյալների մասին» օրենքի նախագիծը քվեարկելուց առաջ ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը 20 րոպե ընդմիջում խնդրեց, որպեսզի մեկ անգամ ևս խմբակցությունները  քննարկեն նախագիծը:
Նրա խոսքով՝  խնդրահարույց հարցերը շատ են: Ընդմիջումից հետո ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը հայտարարեց, որ հաշվի առնելով, որ երկրում իրավական պաշտպանությունը ցածր մակարդակի վրա է եւ մարդու անձնական տվյալները կարող են արտահոսել արտերկիր, ԲՀԿ-ն չի մասնակցելու քվեարկությանը:
61 կողմ, 2 դեմ, 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ օրինագիծը չընդունվեց:
57 կողմ, 1 դեմ, 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ չընդունվեց նաև «Վարչական իրավախախտումների մասին» օրինագիծը:Դահլիճում հնչեցին ծափեր: «Երբեմն էլ պետք է առիթ տամ, որ ծափեր էլ լինեն»,- արձագանքեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:
57 կողմ, 1 դեմ, 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ «Վարչական իրավախախտումների մասին» օրինագիծը եւս չընդունվեց: ԱԺ արտահերթ նիստում Կառավարության ներկայացրած սա արդեն երկրորդ որոշումն էր, որ չընդունվեց:
Դահլիճում հնչեցին ծափեր: «Երբեմն էլ պետք է առիթ տամ, որ ծափեր էլ լինեն»,- արձագանքեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:

Այսօր  Ազգային ժողովի արտահերթ նիստում  «Անձնական տվյալների մասին» օրենքի նախագիծը քվեարկելուց առաջ ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը 20 րոպե ընդմիջում խնդրեց, որպեսզի մեկ անգամ ևս խմբակցությունները  քննարկեն նախագիծը:

Նրա խոսքով՝  խնդրահարույց հարցերը շատ են: Ընդմիջումից հետո ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը հայտարարեց, որ հաշվի առնելով, որ երկրում իրավական պաշտպանությունը ցածր մակարդակի վրա է եւ մարդու անձնական տվյալները կարող են արտահոսել արտերկիր, ԲՀԿ-ն չի մասնակցելու քվեարկությանը:

61 կողմ, 2 դեմ, 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ օրինագիծը չընդունվեց:

57 կողմ, 1 դեմ, 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ «Վարչական իրավախախտումների մասին» օրինագիծը ևս չընդունվեց: ԱԺ արտահերթ նիստում Կառավարության ներկայացրած սա արդեն երկրորդ որոշումն էր, որ չընդունվեց:

Դահլիճում հնչեցին ծափեր: «Երբեմն էլ պետք է առիթ տամ, որ ծափեր էլ լինեն»,- արձագանքեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին