Մեդիա կենտրոնում տեղի է ունեցել քննարկում «Դեկլարատի՞վ, թե՞ բովանդակային. փոփոխություններ «Հանրակրթության մասին» օրենքում» թեմայով։
«Չափորոշիչների մշակման համար բավական մեծ գումար է ծախսվել, բայց թե ինչ չափորոշիչ է դուրս գալու, տեղեկություն չունեմ, բայց ունեմ շատ մտահոգություններ, քանի որ նախարարության կողմից շատ փակ է իրականացվել դրանց մշակումը»,-ասել է ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Սոֆյա Հովսեփյանը:
Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանն էլ նշել է . «Լուրջ մտահոգություններ ունեմ հեռավար ուսուցման կետի հետ կապված․ մարզերի դպրոցները այլևս կարող են ջանք չգործադրել գտնելու ուսուցիչ, հեռավար ձևով անեն, իսկ բուն դպրոցական պարագայում ուսուցչի ֆիզիկական ներկայությունը շատ կարևոր է, քանի որ դպրոցական կրթության մեջ կարևորը դաստիրակության էլեմնետն է»:
Քննարկումն ամբողջությամբ՝ տեսանյութում