▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ծառահատումների գործով երկու անձ կալանավորվել է` կաշառք ստանալու համար

«Դիլիջան Ազգային Պարկ»-ում ծառահատումների գործով երկու անձ կալանավորվել է, հայտնում են ՀՀ դատախազությունից:

«Ինչպես արդեն հաղորդել էինք,  մայիսի 11-ին  Տավուշի մարզի դատախազության կողմից «Դիլիջան Ազգային Պարկ»-ում ապօրինի ծառահատում թույլ տալու համար կաշառք ստանալու փաստով  ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի և 311-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ, «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ հատուկ ջոկատի տեսուչը  ձերբակալվել էր: Տեսուչին առաջադրվել է մեղադրանք, որից հետո վերջինս կալանավորվել է:

Նույն քրեական գործով ձեռնարկված միջոցներով տվյալներ են ստացվել, որ  «Դիլիջան ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության «Հաղարծին»  մասնաճյուղի ավագ անտառապահ Կ.Պ-ն, նույն կազմակերպության պաշտոնատար անձի՝ «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ հատուկ ջոկատի տեսուչ Ա. Ս-ի  հետ նախնական համաձայնությամբ 2017թ. մարտ ամսվա ընթացքում Տավուշի մարզի Հաղարծին գյուղի բնակիչ Ս.Թ-ից ստացել է 140.000 ՀՀ դրամ կաշառք՝ վերջինիս օգտին ակնհայտ ապօրինի գործողության ՝«Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Հաղարծին»  տեղամասի 6-րդ պահաբաժնից ապօրինի հատված ծառերը և փայտանյութն ապօրինաբար անտառից դուրս բերումը և Ս.Թ-ի կողմից սեփական հայեցողությամբ տնօրինումը թույլ տալու համար:

Ավագ անտառապահ Կ.Պ-ին ևս մեղադրանք է առաջադրվել նախնական համաձայնությամբ խմբով կաշառք ստանալու համար  և վերջինս կալանավորվել է»,-նշվում է դատախազության տարածած հայտարրության մեջ:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Պատահարներ ավելին