▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Չարչյանի աշխատասենյակում Նիկոլը ման է գալիս սեփական բարոյականությունը․․․»

Գյումրիի ավագանու անդամ Ռուբեն Մխիթարյանի ֆեյսբուքյան գրառումը. «Չարչյանի աշխատասենյակում Նիկոլը ման է գալիս «ԱՆԻՖ-ի գումարները, Համահայկական Հիմնադրամի պատերազմի ընթացքում Սփյուռքի ուղարկած փողերը, Fly Arna-ի ինքնաթիռները, վերադարձված թալանը, ամեն գարնանը ձյան հետ անհետացող ասֆալտը ու ասֆալտի հետ գոլորշացող իրավապաշտպաններին ու քաղ.հասարակությանը, օտարերկրյա դեսպաններին, Արցախը, զոհված տղերքին, Սուրբ Գեղարդը, կառավարության ու ԱԺ-ի միլիարդավոր դրամների պարգևավճարները, խոստացված բարձր թոշակները, լեգիտիմությունը» և իհարկե սեփական բարոյականությունը»:

Կարդացեք նաև՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը. «Այն, ինչ այսօր իրականացվեց իրավապահ համակարգի կողմից «Իզմիրլյան» ԲԿ-ում, հակաեկեղեցական արշավի շրջանակներում է և ուղիղ քաղաքական հրահանգ։
Օրվա ռեժիմը չունի որևէ սահման․ օրը ցերեկով ներխուժում են բժշկական հաստատություն, խաթարում անձնակազմի գործունեությունը։
Զորակցությունս եմ հայտնում այս իշխանությունների կողմից շարունակաբար հետապնդումների ենթարկվող պրոֆեսոր Արմեն Չարչյանին։
Արցախյան պատերազմի թոհուբոհով անցած, հազարավոր կյանքեր փրկած ականավոր բժիշկը այսօր էլ իր բարձրության վրա է։ Անգամ նման «շոուների» պահին շարունակել է կյանքեր փրկել։
Նման ճղճիմ քայլերով ծաղրի առարկա եք դարձնում ինքներդ ձեզ և էլ ավելի համախմբում մարդկանց Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու շուրջ»:

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին