Արդեն տեղեկացրել ենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրապետության հրապարակում ծաղիկներ է նվիրել կանանց, զրուցել նրանց հետ ու լուսանկարվել:
Ֆեյսբուքյան ուղիղ միացմամբ Նիկոլ Փաշինյանին հետևողներից շատերը մոտեցել էին Հրապարակ՝ կառավարության շենքի դիմաց, որտեղ կանգնած էր վարչապետը:
Մի տղամարդ, դիմելով Նիկոլ Փաշինյանին,ասել է ՝ «պարոն Փաշինյան, էս երեխեն Մետաքսից ա, թող մի հատ Ձեզ հետ նկարվի», ինչին վարչապետն արձագանքել է՝ «Եթե արդեն սկսել են Մետաքսից գան , ստեղից կամաց գնալու վախտն ա»... Տղամարդն էլ պատասխանել է՝« Չէ, չէ, էդի ըտենց չի, էտի սխալ ինֆորմացիա ա»/ հավանաբար, նկատի ուներ՝ Մետաքս թաղում թաղային բազում հեղինակություններին/:
Վարչապետն էլ ժպտալով արձագանքել է, որ քաղաքացին իրեն սխալ է հասկացել..