▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ծեծկռտուք՝ Երևանի Ամերիկյան համալսարանում. կա վիրավոր

«Էրեբունի» բժշկական կենտրոնից սեպտեմբերի 27-ին, ժամը 16։00-ի սահմաններում ոստիկանության Արաբկիրի բաժին հայտնել են, որ «աչքի շրջանի վնասվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։

 

 

 

 

 

 

 

 

 

Shamshyan.com-ի փոխանցմամբ, հիվանդանոց մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ վիրավորը 19-ամյա Արամ Ն.-ն է, ով վնասվածքը ստացել է Բաղրամյան պողոտա 40 հասցեում գտնվող Ամերիկյան համալսարանի բակում նույն համալսարանի 3 ուսանողների հետ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ, ովքեր ոտքերով եւ ձեռքերով մի քանի անգամ հարվածներ են հասցրել նրան։

Աղբյուրի տեղեկություններով՝ Արամ Ն.-ն նույնպես սովորում է նշված համալսարանի 2-րդ կուրսում։ Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ կասկածյալ ուսանողներին հայտնաբերելու ուղղությամբ։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Պատահարներ ավելին