hayeli.am-ը գրում է, որ նոյեմբերի 30-ին, Թատերական ինսիտուտում տեղի է ունեցել ծեծկռտուք և հրմշտոց: Դեպքը տեղի է ունեցել, երբ ԵԹԿՊ-ի շրջանավարտ, թատերագետ Տիգրան Մարտիրոսյանը ցանկացել է դիտել ինստիտուտում ցուցադրվող ներկայացումը, սակայն նստելու տեղ չի եղել և նա չի կարողացել դիտել այն:
Վեճը ծագել է Տիգրան Մարտիրոսյանի և ուսանողական թատրոնի տնօրեն Էրիկ Բարսեղյանի միջև, որը վերածվել է հայհոյախառն հրմշտոցի: Այնուհետև՝ Էրիկ Բարսեղյանը երկաթե շեփորով հարվածել է թատերագետի գլխին: