▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Չեմ ուզում «տեռորի» մթնոլորտ ապահովենք, բայց մեր լայն ժպիտները թող չընկալվեն որպես թուլություն. Նիկոլ Փաշինյան

Արդեն տեղեկացրել ենք, որ Պետական վերահսկողական ծառայության աշխատակազմին նորանշանակ պետ Դավիթ Սանասարյանին ներկայացնելու ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ասել է.  «Մեր ժողովուրդը մեզնից արդյունքներ է սպասում և մենք պետք է հուսախաբ չանենք մեր գործունեության որևէ ոլորտում, որևէ ուղղությամբ»:

 

 

 

 

 

 

 

 

 

Ամփոփելով, վարչապետ Փաշինյանը կարևորել է հանձնարարականների և ուղերձների ճիշտ մեկնաբանումը: «Հաճախ հանդիպում ենք դեպքերի, երբ հանձնարարականներին տրվում են լայն, ստեղծագործական մեկնաբանություններ, որոնք ընդհանրապես կապ չունեն խնդրի էության հետ: Մեր քաղաքական հայտարարությունները նույնպես հաճախ, կամ երբեմն սխալ են մեկնաբանվում: Մասնավորապես, այն, ինչ մենք ասել ենք, ասում ենք և կշարունակենք ասել, որ Հայաստանում վենդետաներ չեն լինելու. շատերը դա մեկնաբանում են որպես «կանաչ լույս» հին ավանդույթների շարունակության համար: Այս արձանագրումը շատ կարևոր է. մենք իրականացրել ենք սիրո և համերաշխության հեղափոխություն, բայց եթե որևէ մեկը մեր այս դիրքը կփորձի մեկնաբանել որպես թուլություն, նա կզգա այդ հեղափոխության, պետության և օրենքի ուժը: Այսինքն՝ որևէ մեկը հանկարծ չփորձի մեր պոզիտիվիզմը մեկնաբանել որպես թուլություն: Սա շատ կարևոր արձանագրում է, և որևէ մեկը թող չտրվի գայթակղությանը՝ փորձելու համար՝ արդյոք այս կեցվածքը կարող է որևէ կերպ նշանակել թուլություն և հանդուրժողականություն որևէ ապօրինի երևույթի նկատմամբ»,- ասել է վարչապետը:

 

 

 

 

 

 

 

 

Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ բոլոր նրանց, ովքեր կփորձեն Հայաստանի Հանրապետությունը և նրա ժողովրդին պահել կոռուպցիայի, ամենաթողության, ապօրինությունների ճահիճի մեջ, սպասում է ջախջախիչ հակահարված: «Նաև Պետական վերահսկողական ծառայությունը պետք է այս մթնոլորտն ապահովի: Բայց մյուս կողմից ես չեմ ուզում, որ մենք ընկնենք մյուս ծայրահեղության մեջ և այսպես ասած «տեռորի» մթնոլորտ ապահովենք: Ցավում եմ, որ ստիպված եմ այս բաներն ասել, որովհետև սիրո և համերաշխության տրամաբանությունը, մեր պոզիտիվիզմը և մեր լայն ժպիտները ոմանք փորձում են մեկնաբանել որպես թուլություն, որպես պոտենցիալ թուլություն: Կարծում եմ, որ դա ծիծաղելի է: Մենք պետք է հստակ մեր նպատակները ձևակերպենք և արագ ու արդյունավետ, առանց շտապողականության և չմտածված քայլերի իրագործենք»,- ասել է վարչապետը՝ հաջողություն մաղթելով Պետական վերահսկողական ծառայությանը:

 

 

 

 

 

 

 

 

 

Կարդացեք նաև՝ 

Մենք պետք է ժողովրդին հուսախաբ չանենք որևէ ոլորտում, որևէ ուղղությամբ...Նիկոլ Փաշինյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին