▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Տեսահոլովակի պրեմիերա. Սիրուշո՝ «Գօ'զալ»

Ստյոպա Սաֆարյանը՝ համացանցում տարածված աղմկահարույց սքրինշոթերի մասին

Աղբամանը կոտրել է «Երևանտրանս» ընկերության աշխատակիցներից մեկը. Ոստիկանություն

Սլավիկ Գալստյանը դարձավ ըմբշամարտի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

Մխիթարյանը բացում է իր գոլերի հաշիվը «Ռոմայում»

Արթուր Ալեքսանյանը կողի կոտրվածք է ստացել

ՀՀ զբոսաշրջության կոմիտեն հորդորում է խուսափել մոտ օրերս դեպի Արագած վերելքներ իրականացնելուց

Իտալիայի առաջնություն. «Ռոմա»-«Սասսուոլո». ՈւՂԻՂ

Պետական պատվերի շրջանակներում երեխաների բուժօգնության տրամադրման գործընթացը պարզեցվել է

Հիմա մենք հնարավորություն ենք տալիս, որ «Լիդիանը» միջազգային արբիտրաժում շահի Ամուլսարի գործը.. . .

Խայտառակ վիճակ․․․Ի՞նչ էր կատարվում գերեզմաններ տանող ճանապարհին

Արթուր Ալեքսանյանը կպայքարի ոսկե մեդալի համար

Մեղրիի ոստիկանները պարզել են, թե ինչ հանգամանքներում է հրդեհվել Լեհվազ համայնքի անտառը

Դե ձեզ տեսնեմ, իմ բյուր սանիկներ, ձեր քավորին ի՞նչ գործի կդնեք մի օր․ Աշոտյան

Էսքան հայհոյանք, մաղձ, զզվանք ու ատելություն հայը հայի հանդեպ չի եղել երբեք. Սարգիս Գրիգորյան

Կազմակերպված մուրացկանության միջոցով բազմաթիվ երեխաներ ենթարկվում են անմարդկային ու լկտի. . .

Ի՞նչ է նկատվել Երևանի երկնքում

Ջերմուկցիները սեպտեմբերի 20-ից գործադուլներ, դասադուլներ և բողոքի այլ ակցիաներ են. . .

Պետականության մայրամուտի գործընթացը շարունակվելու է իր ողբերգական երանգներով ու ծավալով. Արման Բաբաջանյան

Ստուգումներ ենք արել Ամուլսարում. Հայկ Բարսեղյան

«Նոր Նորքում նոյեմբերին ինքնակամ շինությունը քանդելու վերաբերյալ դատական ակտ չկա». Հակոբ Կարապետյան

Արագած լեռան վրա արջի կողմից հարձակման ենթարկված Լեհաստանի քաղաքացին մահացել է

Կրկին երկրաշարժ Շիրակի մարզում

Արագած լեռան վրա արջը հարձակվել է Լեհաստանի երկու քաղաքացու վրա. կա վիրավոր

Ադրբեջանցուն հաղթելուց հետո Սլավիկ Գալստյանը պարտվել է ՌԴ-ն ներկայացնող հայ ըմբշամարտիկին

Հենրիկ Նավասարդյանն ազատվել է Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի պաշտոնից

Ի՞նչ ա էղել, մի րոպե, էս ո՞վ ա ջղայնացել. Փաշինյանը համբուրեց հաշմանդամ քաղաքաքացուն

Աննա, մի օր կգանք՝ կուտենք...Նիկոլ Փաշինյանը ձկան փառատոնում հրաժարվում էր համտեսից

Աշխարհում միշտ կգտնվեն մարդիկ, որ առանց անգամ ձեզ ճանաչելու «կմեղադրեն» բոլոր մեղքերի մեջ․. . .

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է ԱՕԿՍ-ի շենքում գտնվող սրճարանի բացմանը

Մայր Աթոռն արձագանքել է Հայոց Եկեղեցու վերաբերյալ «ԲիԲիՍի»-ի հրապարակմանը

Մահացել է նախկին պատգամավոր Խաչիկ Մանուկյանը

Աննախադեպ տեսարան է լինելու...Նիկոլ Փաշինյանն ինտրիգը բացահայտեց

Երևանում շենքի 6-րդ հարկից ընկած 2.5 տարեկան տղան խոսել է. ինչ է ասել

Պարոն Փաշինյան, ես գիտեմ, որ շատ եք սիրում ձուկ ուտել.Նիկոլ Փաշինյանը մասնակցում է ձկան փառատոնին

Ավտոերթը Ջերմուկից դեպի Երևան մեկնարկել է

Ի՞նչ պետք է իմանա ֆիզիկական անձը ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկրից ավտոմեքենա ներկրելիս

Քաղաքացին հաղթեց քաղաքապետարանին

Վերադառնում է իմ նախկին եսը. դա անում եմ ստիպված, պարտադրված. Հովհաննես Ազոյան

Հայրենի ջուրն ու հողը քաղցր է, որ գաս՝ չես պոկվելու, մնալու ես էստեղ...Հրաչ Ճապրայեան

Կլուծվի ծայրահեղ աղքատ ընտանիքներին աջակցություն տրամադրելու հարցը․ Զարուհի Բաթոյան

Ամուսինը դանակի մի քանի հարված է հասցրել կնոջը, ապա՝ հարևանին

Միանգամից 2 նոր ֆիթնես ակումբ Երևանում. InShape-ը հայտարարել է կանանց համար 2 նոր մասնաճյուղի. . .

Իշխող մաֆիայի օրոք ընտրությունն ինքնախաբեություն է. «Սասնա Ծռեր»

Երևանի մանկապարտեզներից մեկի մոտ ձողից կախված տղամարդու դի է հայտնաբերվել

Հեռուստատեսային լուրերի թողարկման ժամանակ Լյուսյային չտեսնեմ էկրանին.Լևոն Տեր-Պետրոսյան

Ալեն Սիմոնյանի մերձավոր շրջապատի անձանց մեղադրանք է առաջադրվել

Մարդկանց արյուն հետազոտելու հետ մեկտեղ շան արյուն էին հետազոտում. Արսեն Թորոսյան

Նիկոլ Փաշինյանը դստեր՝ Մարիամի հետ, Գեղարդի վանական համալիրում էր

«ՍԴ-ն շտապել է և անելիք չուներ. գործը ենթակա էր կարճման». հրապարակվել են ՍԴ երկու դատավորների. . .

Ձեր ցավերն իմ սրտում են, ձեր կարիքները իմ մտքում են, ձեր երազանքները իմ հոգում են. Նիկոլ Փաշինյանի ելույթը Գյումրիում

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, ՀՀ կառավարության անդամները և նրանց ուղեկցող պաշտոնատար անձինք , կառավարության արտագնա նիստից հետո, շարժվել են  դեպի երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթող`Ամենափրկիչ եկեղեցու տարածք։ Ժամը 11:41-ին` 1988-ի դեկտեմբերի 7-ի ավերիչ երկրաշարժի նույն ժամին հնչեցին եկեղեցու զանգերը: Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ.Միքայել եպիսկոպոս Աջապահյանի կողմից մատուցվել է հոգեհանգստի կարգ, որից հետո ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով:

 

 

 


«Երկրաշարժի զոհերի մասշտաբն ուղղակի հարված էր մեր ժողովրդի ներուժին, աղետն ուղղակի հարված էր մեր երկրի տնտեսությանը և հոգեբանական ու բարոյական հսկայական հարված էր մեր ժողովրդին: Բայց, այնուամենայնիվ, այս աղետը նաև ազգային միասնության մի յուրօրինակ անկյունաքար դարձավ և աշխարհի հարյուրհազարավոր հայեր, միլիոնավոր հայեր իրենց ուշադրությունը սևեռեցին պատմական հայրենիքին»,-ասել է  Նիկոլ Փաշինյանը և դրա ամենավառ օրինակը համարեց աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրին, ով անմիջապես արձագանքեց և երկրաշարժից հետո այցելեց աղետի գոտի:

Վարչապետի պաշտոնակատարը նշել է, որ երկրաշարժը նաև մի յուրօրինակ հումանիտար համաշխարհային համախմբման պատճառ դարձավ և Խորհրդային Միության, աշխարհի բարեկամ ժողովուրդներն իրենց օգնության ձեռքը մեկնեցին հայ ժողովրդին` համամարդկային համախմբման մի բացառիկ օրինակ ցույց տալով:

 

 

 

 

Նա նկատել է, որ, այնուամենայնիվ, երկրաշարժից 30 տարի անց «աղետի գոտի» հասկացությունը վերացված չէ և բացի այն, որ «աղետի գոտի» ասելով՝ հասկանում են բնակարանային կարիքները, դպրոցների շինարարությունը, այնուամենայնիվ պետք  է արձանագրենք, որ երկրաշարժի արդյունքում ավերվեց Հայաստանի արդյունաբերության համար առանցքային նշանակություն ունեցող մի հսկայական տնտեսական սեգմենտ:

Այսպիսով՝ նա ասել է , որ երբ ասում են՝ աղետի գոտու վերականգնում, պետք է հասկանանք նաև վերականգնումը այն ողջ տնտեսական պոտենցիալի, որը եղել է աղետի գոտու ամբողջ տարածքում:

 



«Բայց աղետի պատճառած ամենամեծ վնասը մարդկանց հոգիներում տեղի ունեցած ավերածություններն են: Երկրաշարժից շատ չանցած՝ սկսվեցին աղետու գոտու վերականգնման աշխատանքները, բայց միշտ չէ, որ շենքերին զուգընթաց վերականգնվում էին մարդկանց հույսը, վստահությունը և լավատեսությունը, և երբ ասում ենք՝ աղետի գոտի,  առաջին հերթին հենց սա պետք է նկատի ունենանք, թե ինչքանով է վերականգնված մարդկանց վստահությունը սեփական ուժերի նկատմամբ, լավատեսությունը` վաղվա օրվա նկատմամբ, հույսը, որ զոհվածների կիսատ թողած գործերը և երազանքները կդառնան իրականություն»,-ասել է  Նիկոլ Փաշինյանը և նշել է, որ հենց աղետի գոտու վերականգնման այսպիսի հայեցակարգ է անհրաժեշտ:

Նա համոզմունք է  հայտնել, որ  Հայաստանում տեղի ունեցող գործընթացները առաջին հերթին պետք է ծառայեն հենց այս նպատակին: Ըստ նրա`թևակոխել են մի փուլ, որտեղ ամեն օր, ամեն ժամ, ամեն շաբաթ պետք է լրջորեն վերականգնել մարդկանց հավատը և վստահությունը իրենց, երեխաների ապագայի նկատմամբ:

 

 

 

 

 

 

 

 

 

 



Վարչապետի պաշտոնակատարը նշել է, որ սա է կառավարության ամենակարևոր առաքելությունը: «Երկրաշարժից հետո մի մեծ աղետի գոտու Հայաստանը վերածվեց, և մեր մեծագույն խնդիրն է այդ քաղաքացիական աղետը հաղթահարելը, և ես համոզված եմ, որ մենք ազգովի այսօր վստահ ենք քայլում այդ ճանապարհով: Հիմա այստեղ, այս սրբազան օրը, վայրից դիմելով ՀՀ բոլոր քաղաքացիներին և առավել ևս 1988 թվականի դեկտեմբերի 7-ի աղետալի երկրաշարժից տուժած հայրենակիցներին, ուզում եմ ասել՝ սիրելի հայրենակիցներ, ձեր ցավն իմ սրտում է, ձեր կարիքները իմ մտքում են, ձեր երազանքները իմ հոգում են և վստահություն են ներշնչում ասելու, որ ամեն ինչ իսկապես շատ լավ է լինելու:

Եվ ուրեմն կեցցե Գյումրու, Վանաձորի, Սպիտակի հերոսական ժողովուրդը և ընդհանրապես հայ ժողովուրդը, որ մահվան դեմ հազարամյա պայքարով հաղթող է դուրս եկել կյանքի, ապրելու, արարելու իր առաքելության մեջ»,-ասել է  նա և մեկ րոպե լռությամբ կրկին հարգել երկրաշարժի զոհերի հիշատակը:

Կարդացեք նաև՝ Ամենամեծ խնդիրն այն է, որ չկա գնահատական, թե ինչ ասել է աղետի գոտի, ինչ ծավալի մասին է խոսքը. Փաշինյանը՝ Գյումրիում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն ավելին