Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն, այսօր, անդրադառնալով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի թեզի պաշտպանության շուրջ Տնտեսագիտական համալսարանում ծավալված իրադարձություններին` խորհուրդ էր տվել քաղաքականացված բեմադրությունները պահել կրթության և գիտության ոլորտներից հեռու:
Լրագրող Գոհար Վեզիրյանն այս առիթով նախարարի ֆեյսբուքյան էջում գրել է.
«Ժողինստիտուտի ներկայիս ռեկտորը մանր առեւտրական է եղել նախկինում․ նա նախնական կապիտալը կուտակել է Նորքի ուսանողական հանրակացարանի տնօրեն լինելու տարիներին։ Դրա մասին շատերը գիտեն։ Էս մարդուն նշանակել ռեկտոր, դեռ մի բան էլ գիտական թեզի ղեկավար՝ արդեն խայտառակություն է։ Այո, ձեր իշխանության օրոք է ռեկտորների ընտրության նշաձողը հավասարվել պլենդուզի։ Իսկ էս կարգի ռեկտորներին լրիվ հասնում է էս կարգի տգետ ուսանողներ ունենալ, ու դրանց օգտագործել տարբեր կեղտոտ նպատակների համար։ Տարոն Մարգարյանի գիտական թեզի պաշտպանությունը տապալել է ժողի ռեկտորն ու նրա մանկլավիկ ուսանողները։ Վստահ եմ, որ ամեն ինչ այլ ընթացք կունենար, եթե այս բուհը ղեկավարեին իրապես գիտությունից եւ մանկավարժությունից հասկավող մարդիկ»։
yerkir.am-ի տեսանյութում Տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Կորյուն Աթոյանը «զրուցում» է համալսարանի միջանցքում սպասող լրագրողների հետ: