Տեր Եզնիկը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Կաթողիկոսի ձայնը համարյա նույնն է, ինչ մեր գյուղի որևէ գյուղացունը». Հովիկ Աղազարյան
Իսկ ես կասեմ`
«Ձեր շահը նույնն է, ինչ մեր ազգի հարևան թուրքինը».
Նորություն չի, որ ներկա իշխանությունները փայլում են իրենց եկեղեցաատյացությամբ։ Բայց երբ ազգի «ընտրյալ» պատգամավորը հանրայնորեն հեգնական տոնով է խոսում հոգևոր Առաջնորդի` Հայոց Հայրապետի հասցեին, ապա սա արդեն հատումն է բարոյական բոլոր սահմանների։ Մարդը կարող է չհավատալ, չընդունել. ազատ է իր որոշումների մեջ, բայց կան արժեքներ, որոնց մասին խոսելիս լավ է լռել և այդ դեպքում ավելի կշռադատված անձնավորության տպավորություն կթողնես։
Հարգելի՛ պատգամավոր, հարգե՛ք հավատացյալ ժողովրդի նվիրական զգացումները և ցասման առիթ մի՛ դարձեք»։
Դիտեք նաև՝


