▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Չես կարող ինքդ տեր կանգնել անկախությանդ, լիքը ուզողներ կան. Արսեն Ջուլֆալակյան

 ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավորըմբշամարտիկ Արսեն Ջուլֆալակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ստեղծվել է մի իրավիճակ, երբ,ոչ մեր կամքով, անկախանալուց 30 տարի անց պետք է գրեթե զրոյից պետություն ստեղծենք։ Հույժ կարևոր է, այս անգամ ևս չձախողենք՝ թույլ տալով նախկին բազմաթիվ սխալները(չթվարկեմ, շատ երկար կստացվի)։

Ընդ որում՝ հարկ է սկսել ամենատարրականից՝ դաստիարակությունից (կրթության մասին շատ է խոսվում, չկրկնվեմ. դա գլխավոր հիմնասյունն է). ինչպես հերթ կանգնել, ինչպես վարել մեքենան, ինչպես կայանել, խոսել, հագնվել, ինչպես և ինչքան ուտել...

Իրականում, ամբողջ քաղաքակիրթ աշխարհից շատ հետ ենք, և ցավալի է դա արձանագրել։

Այսքան ժամանակ մեզ մոտ մեծամասամբ պետության իմիտացիա է եղել՝ առանց բովանդակության մեջ խորանալու։

Ի դեպ, չհաջողելու դեպքում ամբողջն ենք կորցնելու։ Պետականություն ունենալը խաղ ու պար չէ, և շատերը աչք ունեն դրա վրա։ Չես կարող ինքդ տեր կանգնել անկախությանդ, լիքը ուզողներ կան»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին