▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Չի բացառում Ադրբեջանի դեմ միջազգային սանկցիաներ կիրառելու հնարավորությունը.«Առավոտ»

«Առավոտ» թերթը գրում է. «Քանի որ Ադրբեջանը շարունակ մերժում է Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները, Մինսկի խումբը, բնականաբար, պետք է որոշակի մեխանիզմներ գտնի, որոնցից մեկն էլ հասցեական հայտարարությունն է»,- «Առավոտ»-ի հետ զրույցում անդրադառնալով վերջերս արցախա-ադրբեջանական սահմանին հակառակորդի կողմից հայկական ուժերի զինտեխնիկա խոցելու դեպքին հաջորդած ԵԱՀԿ Մինսկի խմբի հասցեական հայտարարությանը՝ ասաց ՊՆ նորանշանակ փոխնախարար Արտակ Զաքարյանը:

Նրա բնորոշմամբ՝ նշյալ հայտարարությունն ամբողջական զսպիչ մեխանիզմ չէ, սակայն փաստում է, թե որ կողմն է խախտել հրադադարը:
«Չի բացառվում, որ որոշակի պարբերականությունից եւ կրկնվելուց հետո Ադրբեջանին հնարավոր լինի միջազգային սանկցիաների ենթարկել»,- հավելեց Զաքարյանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին