▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Չի կարելի քաղաքական առևտուրի առարկայի վերածել Ավետիսյանների դեռ չպաղած դիակները

Հարկ եմն համարում նշել, թե ինչ նողկալի է առանձին քաղաքական ու հասարակական գործիչների կեցվածքը՝ Գյումրիի ողբերգությունից հետո։ Ամենազազրեին այն կերպարներն են, որոնք փորձում են այս սպանդը քաղաքական կապիտալիզացիայի ենթարկել ու օգտագործել ի շահ իրենց քաղաքական նպատակների։

Ոչ մի ադեկվատ քաղաքական գործիչ ու մարդ իր մտքով անգամ չի անցկացնի մեկ սրիկայի արարքը ներկայացնել, որպես քաղաքապես մոտիվացված ու քաղաքական խնդիրներ լուծելու միտված ակցիա, անգամ եթե այդ սրիկայի հանցանքը հնարավոր է դարձել այլ մարդկկանց անփությության ու անպարտաճանաչության պատճառով։

Ու այս ֆոնին, հատկապես սրիկայություն է հայ-ռուսական հարաբերություններում շահարկումներ մտցնելու տաղտկալի փորձերը, որին ականատես ենք լինում։ Պարոնայք ընդդիմադիրներ, չի կարելի լինել այդ աստիճան ցածր ու ձեր սիմպատիաներից ու անտիպատիաներից դրդված, քաղաքական առևտուրի առարկա վերածել Ավետիսյանների դեռ չպաղած դիակները։ Ի վերջո, դու սրբություն ունե՞ք։

Գեղամ Ասլամազյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին