▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ծիծեռնակաբերդ այցելած ծերունին գիտի, թե ովքեր են 4-օրյա պատերազմի մեղավորները

«Թուրքիայի հետ հարաբերությունները լավանալու դեպքում ավելի վատ է լինելու, լրիվ լցվելու են այստեղ ու մեր երկրից բան չի մնալու»,-համոզված է 80-ամյա Խաչատուր պապը, ում հանդիպեցինք Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի մոտ:

«Այդ ազգը չի փոխվելու: Նրանց միշտ էլ բնորոշ է եղել սպանելը: Տե՛ս, կրծքիս գերադաստանիս լուսանկարն է: Ամեն մեկի պատմությունը թուրքի հրեշ լինելն է ապացուցում:

Քչերին է հաջողվել փրկվել, այդ թվում և հորս, ով Մալաթիայից է եղել: Նա տեղափոխվել է Լիբանան ու հանդիպել  տիգրանակերտցի մորս»,-ասաց զրուցակիցս:

Խաչատուր պապը ձեռքում նաև խնկաման ուներ, խունկն էլ նոր էր վառել, քանի որ կարծում է՝  մարդիկ Ծիծեռնակաբերդ պետք է բարձրանան ծխացող խունկերով.

«Ժամանակին գործարանում էի աշխատում, իսկ դրա փակվելուց հետո սկսեցի խունկ պատրաստել ու վաճառել: Ամեն օր  աղոթում եմ, Աստծո հետ գրեթե միշտ զրուցում եմ: Ապրիլի 2-ի գիշերը, երբ նա նորից երևաց ինձ,  հարցրի՝ սահմանին խառն է, դու կիմանաս պատճառը, ասա՝ ո՞վ է մեղավոր: Պարզվեց՝ Էրդողանն ու Ալիևը յուրաքանչյուրը  2 միլիոն տվել է «Գորշ գայլեր»-ին: Սպասվող պատերազմի մասին տեղյակ են եղել նաև ՀՀ-ում, հիմնականում  նրանք, ովքեր ցանկանում են պահել իրենց պաշտոնը»,-վստահ իր խոսքին՝  եզրափակեց  Խաչատուր պապը:

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին