▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ցինիկ, անբարոյական, լկտի․․․ բառերը քիչ են սրանց նկարագրելու համար․ Վարուժան Ավետիսյան

Ազգային-ժողովրդավարական բևեռի խորհրդի անդամ Վարուժան Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ցինիկ, անբարոյական, լկտի, լրբենի, աներես...

Ոչ մի բառարան չի պարունակում սրանց ամբողջական բնութագիրը նկարագրող բառապաշար։

Մի՛ փնտրեք, վերջում համոզվելու եք, որ բառերը քիչ են, իսկ որակումները՝ մեղմ։

Սրանք խտացած մարմնացումն են մեր բարդ ու դժվարին պատմության ընթացքում մեզ պարտադրված բոլոր արատների ու մեղքերի, որ թաղված էին մեր հանրային օրգանիզմի ծալքերում, երբեմն ինչ-որ չափով դրսևորվում էին, ապա՝ հետ քաշվում, սակայն հիմա դուրս են պրծել միասնաբար։ Թերևս որպես ազգին պատիժ՝ իր տականքին աններելի համբերատարությամբ հանդուրժելու համար։

Ազգային օրգանիզմն այլև չի կարող իր ներսում պահել այսքան կեղտ ու թարախ։

Միտք ու արիություն մեզ՝ ինքնամաքրվելու և բուժվելու այս ամենից»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին