Տեղեկացրել էինք, որ սառեցվել էին asekose.am-ի այցելությունների գրանցումը circle համակարգում, ինչի առիթով և պարզաբանման խնդրանքով մենք նամակ էինք գրել այդ համակարգի պատասխանատու Ավետիս Ավագյանին:
Ավետիս Ավագյանի պատասխանը ներկայացնում ենք ստորև` առանց կրճատման ու մեկնաբանությունների և մեր կողմից նույնպես համարում ենք այս միջադեպն ավարտված:
Հարգելի ԱՍԵԿՈՍԵ թիմ,
Համաձայն եմ Ձեր այն տեսակետին, որ կարելի էր Ձեզ տեղեկացնել կայքի թվերի սառեցման մասին հենց սառեցման պահին, այլ ոչ թե 2 օր ուշացումով՝ ցավում եմ սրա համար։ Թվերը սառեցվել էին երկու հիմնական պատճառով. անմիջապես կանգնեցնել սխալ թվերի ցուցադրումը ձեր կայքի համար և պարզել, թե ով է կանգնած լցոնման ետևում։
Ստուգումը տվեց արդյունքներ։ Հայտնաբերվեց լցոնման եղանակը, քանակը, և IP հասցեն (Ռոստելեկոմ–ի ցանցից)։ Ավելին, հայտնաբերվեց թե ով է օգտվում այդ IP հասցեից։ Իմացվեց Անուն–Ազգանուն մի մարդու, որն, ի դեպ, այս ոլորտի մասնագեր է (IT, PR)։ Այս խնդիրը քննարկվեց այդ մարդու հետ և իրենից, ի վերջո, ստացվեց նամակ «...անկեղծորեն ցավում եմ...ներողություն...» և այլ նմանատիպ խոսքերով (ի դեպ` այդ անձը հավելյալ փորձ է կատարել նաև այլ կայքերի հետ): Ինչպես մենք Ձեզ հետ միասին որոշեցինք, հաշվի առնելով այդ նամակի բովանդակությունը, այն որ այս ամենը տեղի է ունենում տոնական օրերին, այս Անուն–Ազգանունը չի հրապարակվի։
Ես ուրախ կլինեմ ձեզ ետ ընդունել համակարգ, ինչպես նաև կհարգեմ Ձեր որոշումը համակարգից հեռանալու մասին։
Ինչ կապված է Ձեր ցանկությանը Circle.Am–ին այլընտրանքային համակարգ ստեղծելուն։ Ամենայն անկեղծությամբ ողջունում եմ այս միտքը։ Մրցակցությունը ընկած է պրոգրեսի հիմքում։ Մրցակցությունը «կստիպի» տանել Circle.Am–ը առաջ։
Համարում եմ այս միջադեպը ավարտված։ Ուրախ կլինեմ պատասխանել Ձեր այլ հարցերին, եթե լինեն։
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ:
Հարգանքով՝
Ավետիս Ավագյան