«Հրապարակ» թերթը գրում է. «Սերժ Սարգսյանի կուսակիցները, աջակիցները եւ նույնիսկ զինակից գործարարները՝ Արկադի Համբարձումյան՝ Դերժավա, Արայիկ Գրիգորյան, Ռուբեն Հայրապետյան, կրկին պլանավորում են, որ մարտի 26-ին, ՀՀ երրորդ նախագահի գործով դատական հաջորդ նիստին մարդկանց տանեն դատարանի մոտ՝ բողոքի ակցիա անելու:
Մեր աղբյուրի փոխանցմամբ, թեեւ առաջին պիկետից հետո իշխանությունները նրանց մեսիջներ են ուղարկել, որ կարող են հարկային տեռորի ենթարկվել, սակայն գոնե այս պահին որոշել են չնահանջել:
Հիշեցնենք, որ դատական առաջին նիստը կայացավ փետրվարի 26-ին, որի առիթով 3 հազարից ավելի մարդ էր հավաքվել դատարանի մոտ։ Իսկ Սերժ Սարգսյանը, հիշեցնենք, մեղադրվում է դիզվառելիքի գործով մոտ կես միլիարդ դրամ գումարի հափշտակության կատարումը կազմակերպելու համա»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում