▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Չոբանյանը, հնարավոր է, դառնա նախարար

Կառավարության վաղվա նիստի օրակարգում ընդգրկված է Հայկ Չոբանյանին Տավուշի մարզպետի պաշտոնից ազատելու հարցը:

Հայկական Ժամանակն է գրում ու նշում, որ կայքի տեղեկություններով, Չոբանյանը, հնարավոր է, նշանակվի Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար:

«Նրա կենսագրությունից տեղեկանում ենք, որ ՏՏ ոլորտում մարզպետը փորձ ունի: Մասնավորապես, 2006-2013 թվականներին Չոբանյանը եղել է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն խորհրդի անդամ։ 2012 թվականին հիմնադրել է «Արփի սոլար» ընկերությունը։ 2014-2017 թվականներին աշխատել է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության փոխտնօրեն և «ՅուԱյԹի» ԷՔՍՊՈ ընկերության տնօրեն։ 2016 թվականին հիմնել է Կայուն էներգիայի զարգացման հիմնադրամը, 2018 թվականին՝ «Ֆրիներջի» ընկերությունը» ,-գրում է սկզբնաղբյուր կայքը։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին