▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դա Սերժ Սարգսյանը չի հորինել, բնության օրենքն է`առվակները գետերից անջատվելով չորանում են. Սուրիկ Խաչատրյան

«Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում   Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանն անդրադարձավ ՀՀԿ խորհրդի նիստում նախագահ Սերժ Սարգսյանի՝ առվակների չորանալու մասին արտահայտությանը.

«Դա բնության օրենքն է, որ առվակները գետերից անջատվելով չորանում են: Դա Սերժ Սարգսյանը չի հորինել, դա բնության օրենքն է»: 

Այն հարցին, թե ինչո՞ւ են իշխանությունից ու ՀՀ նախագահից նեղացել պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն ու նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը, նա պատասխանեց. «Իրանք Սերժ Սարգսյանից նեղանալու իրավունք չունեն: Առանց Սերժի իրանք էլ, ես էլ, չէինք հասնի պաշտոնի»: 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին