▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դասադուլ և գործադուլ Ջերմուկում և Գնդևազում` Ամուլսարի հանքի շահագործման դեմ

Ջերմուկ քաղաքում այս պահին դասադուլ և գործադուլ է։ Դասադուլ է նաև Գնդեվազի դպրոցում։ Ակցիայի մասնակիցները հիմնականում դպրոցականներ են: Նրանք ցուցապաստառներով քայլերթ են իրականացնում վանկարկելով՝ «Միացեք», «Ամուլսարն առանց հանքի»։

Հիշեցնենք, որ Ամուլսարի պաշտպանները Երեւանում ընթացող ակցիայի ժամանակ սեպտեմբերի 20-ը հռչակեցին բնապահպանական մոբիլիզացիայի եւ արդարության օր։ Հենց սեպտեմբերի 20-ին են Ջերմուկի բնակիչները եւ Ամուլսարի պաշտպանները նշանակել երկրի կառավարության համար այն վերջնաժամկետը, երբ որոշում պետք է կայացվի Ամուլսարի մասին։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին