▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դատախազության կողմից շինծու մեղադրանքը հաստատելը և դատարան ուղարկելը մեղադրանքի ապացույց չէ. Սանասարյան

ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանը, ում լիազորությունները ժամանակավորապես դադարեցված են, ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հարգելիներս, դատախազության կողմից շինծու մեղադրանքը հաստատելը և դատարան ուղարկելը մեղադրանքի ապացույց չէ, մնացածը՝ ասուլիսում։ Մինչ այդ պարզապես կրկնեմ՝ մեղադրանքը չեմ ընդունում: Սիրում եմ բոլորիդ»:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Դավիթ Սանասարյանի  և մյուսների գործն ուղարկվել է դատարան և մակագրվել դատավոր Դավիթ Բալայանին:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին