▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Դավաճանը դու ես քո եղած չեղածով, լակոտ». Հովիկ Աղազարյանը բռունցքը բարձրացրեց, որ խփի ակցիայի մասնակցին

Ձեր կուսակցության ղեկավարը դավաճան է. դուք դավաճան եք, դուք Հայաստանի դեմ եք կանգնած: Այս մասին ԱԺ-ի մուտքի մոտ դիմելով ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանին, նշեց ակցիայի մասնակիցներից մեկը:

Պատգամավորն անցավ «դու» եւ արձագանքեց. «Ապացուցում ես, թե՞ ուրիշ ձեւով... Դավաճանը դու ես քո եղած չեղածով, լակոտ»:

Ակցիայի մասնակիցն էլ հակադարձեց. «Լակոտը դու ես ու քո տղեն»:

Հովիկ Աղազարյանը բռունցքը բարձրացրեց, որ խփի, սակայն ոստիկանները միջամտեցին:

«Նորմալ խոսա, պարգեւավճրներ եք լափում ու էս երկիրը տանում եք կործանման, մի հատ էլ հետս լակոտո՞վ ես խոսում»,-ասաց ակցիայի մասնակիցը:

Հովիկ Աղազարյանը հեռացավ այդտեղից, իսկ լրագրողի դիտարկմանը, թե իրենց մեղադրում են դավաճանության մեջ, նա ասաց. «Մեղադրանքները պետք է հիմնավորել: Թող դիմեն իրվապահ մարմիններին, հիմնավորեն եւ երբ որ հիմնավորեն, թե ով է դավաճանը, դատաստանը ես կանեմ»:

Տեսանյութը՝ News.am-ի

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին