ՀՀԿ պատգամավորության թեկնածու Դավիթ Շահնազարյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հրավիրում է բանավեճի. այս մասին այսօր՝ դեկտեմբերի 4-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Շահնազարյանը:
«Եթե վարչապետը համարում է, որ որևէ բառ իրականությանը չի համապատասխանում, ես նրան հրավիրում եմ այսօր բաց ու հրապարակային բանավեճի։ Նա ժամանակ ունի մինչև 18:30-ը՝ Հ1-ի ուղիղ եթերում: Եթե նա այսօր չեկավ եթերի, ինչ-որ սկսեց ասել իրեն բնորոշ տոնով, դա բացարձակապես սուտ է, բանավեճ չենք անի, կնստենք, կզրուցենք:
Դուք չեք կարողանում նույնիսկ գերիների փոխանակման հարց լուծել, մի վախեցեք, որևէ մեկին չենք ասի, որ խորհրդակցել եք, դա այդ մարդկանց կյանքի հարցն է: Եթե նա այսօր եթերի չեկավ, ուրեմն դրանով իսկ կապացուցի այն, ինչ այստեղ իմ կողմից հնչեց բացարձակապես ճշմարտություն է»:
Կարդացեք նաև՝ Ներկայիս կառավարությունը միտումնավոր խոշոր պարտություններ է կրում Արցախի հարցում. Շահնազարյան