Մեկօրյա այցով Հայաստանում գտնվող Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեթ Դավութօղլուն գրառում է կատարել «Twitter» միկրոբլոգում` նշելով, որ Թուրքիան առաջվա պես շարունակելու է ակտիվ ջանքեր գործադրել տարածաշրջանում առկա խնդիրների լուծման համար: Գրում է ermenihaber.am-ը
Նա ընդգծել է, որ «Սևծովյան տնտեսական համագործակցություն» (ՍԾՏՀ) կազմակերպությունը լուրջ գործառույթ ունի տարածաշրջանում խաղաղություն, բարօրություն և տնտեսական բարեկեցություն ապահովելու հարցերում և այդ համատեքստում երախտագիտություն հայտնել ՍԾՏՀ-ի հիմնադրման գործում մեծ դեր ունեցած Թուրքիայի նախկին նախագահ հանգուցյալ Թուրգութ Օզալին:
«Հույս ունեմ, որ իմ երևանյան այցը ՍԾՏՀ անդամ երկրների տարածաշրջանում և հատկապես Կովկասում համապարփակ խաղաղություն և տնտեսական կայունություն ապահովելու գործում կունենա իր նպաստը»,- գրել է Դավութօղլուն: