Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը դեկտեմբերի 17-ին հանդիսավորությամբ կվառի հանրապետության գլխավոր տոնածառի լույսերը:
Այդ օրը Հանրապետության հրապարակում լինելու է տոնական համերգ և հրավառություն: Նույն օրը մեկնարկ է տրվելու բոլոր ամանորյա միջոցառումներին:
Միաժամանակ միացվելու են նաև Երևանի 12 վարչական շրջանների տոնածառների լույսերը և քաղաքի տոնական լուսավորությունը:
Դեկտեմբերի 31-ին, ժամը 21:00-ին Հանրապետության հրապարակում մեկնարկելու և մինչ ուշ գիշեր շարունակվելու է տոնական համերգը: Հանրապետության հրապարակում 2014 թվականի հունվարի 13-ին եզրափակիչ տոնական համերգով կնշվի Հին Նոր տարին: Նշենք, որ մշակութային միջոցառումների համար 40 միլիոն դրամ է հատկացվել: