▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Դհոլ խփեն, թե զուռնա փչեն, պետք է հասկանան այդ պարզ ճշմարտությունը»․ Էդգար Ղազարյան

ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

http://asekose.am/filemanager/uploads/2021/12/week-2/dhol_arthur_davtyan.jpg

«Հանցագործները պետք է պատժվեն

Քրեագետ պետք է չի լինել հասկանալու համար, որ հանցագործի ազատության մեջ գտնվելը վտանգավոր է ոչ միայն հասարակության, այլև հանցագործի համար։ Հանցագործը բոլորից լավ գիտի իր արածը, դրա պատճառներն ու հետևանքները։ Ազատության մեջ գտնվելով նա կարող է մտածել պատճառաբանություններ գտնելու, ուրիշին մեղադրելու և իր կատարած հանցանքի հետքերը թաքցնելու մասին։ Այդ գործողություններից յուրաքանչյուրը հնարավոր է իրականացնել բացառապես նոր հանցագործություններ կատարելու միջոցով։
Հանցագործերը պետք է հնարավորինս շուտ ձերբակալվեն և մեկուսացվեն հասարակությունից։

13-րդ չէ 14-րդ, 15-րդ 16-րդ աշխատավարձեր և պարգևատրումներ ստացող իրավապահները դհոլ խփեն, թե զուռնա փչեն, պետք է հասկանան այդ պարզ ճշմարտությունը և կատարեն իրենց ծառայողական պարտականությունները, հակառակ պարագայում կամա, թե ակամա ներքաշվում են հանցանքի մեջ, դառնում մեղսակից, որի պատասխանատվությունից և պատժից խուսափել չեն կարող»։

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին