▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դիանա Մալենկոն՝ համարձակ դերերի և անձնական կյանքի մասին

Esem.am-ը գրում է․Դերասանուհի, հաղորդավարուհի Դիանա Մալենկոն շուտով կդառնա 20 տարեկան: Չնայած երիտասարդ տարիքին՝ նա սահուն քայլերով առաջ է գնում իր կարիերայում: Վերջերս 21TV-ից հեռացած Դիանայի հետ խոսել ենք գործունեության, համարձակության, անձնական կյանքի և ոչ միայն այդ ամենի մասին:)

Կրթություն

Դիանան սովորում է թատերական ինստիտուտի Արվեստի կառավարման բաժնում,  3-րդ կուրս է: Հաղորդավարուհին խոստովանում է, որ վերջին շրջանում գերծանրաբեռնված գրաֆիկի պատճառով հաճախ է բաց թողնում դասերը: «Անվճար համակարգում էի սովորում, բայց փոխադրվեցի վճարովի, որովհետև իսկապես չէի հասցնում, բացականերս շատ-շատ էին»,- նշեց դերասանուհին, ում խոսքով՝  քննությունները, այնուամենայնիվ, լիարժեք հանձնում է:

Անդրադառնալով իր ընտրած 3 մասնագիտություններին՝ հաղորդավարություն դերասանություն և արվեստի կառավարում, նա ասաց. «Մի պատսախան եմ մտածել, որը շատ դիպուկ է. ոտքերս, որոնք ինձ առաջ են տանում՝ հեռուստատեսությունն են, թատրոնը սիրտ-անոթային համակարգս է, որը լցնում է, Արվեստի կառավարումը գլխուղեղս է, որը կառավարում է ամեն ինչ: Հետագայում, երբ հեռուստատեսության համար արդեն ծեր կլինեմ, թատրոնում գուցե քիչ դերեր խաղամ, այս ոլորտոմ երկար տարիներ աշխատած մարդու համար ճշտագույն մասնագիտությունը կլինի արվեստի կաավարումը»:

Թատրոն 

Դերասանուհին թատրոն ընդունվել է հեռուստատեսությունում աշխատելուց հետո: «Եթե ինձ հարցնեն՝ ֆինանսապես ի՞նչ է ինձ տալիս թատրոնը,  կասեմ՝ ոչինչ: Աշխատանքիս դիմաց գուցե վարձատրվում եմ, բայց այն ինձ համար ֆինանս վաստակելու միջոց չէ: Թատրոնը շատ ժամանակատար է,  բայց ես շա՜տ-շատ եմ սիրում այն»,- ասաց նա ու հավելեց, որ առանց 1 տոկոս ակնկալիքի նվիրված է թատրոնին: «Ուղղակի չեմ կարող առանց թատրոնի միջավայրի, բեմի»,- ավելացրեց Դիանան: Նրա խոսքով՝ այն շատ բան է փոխել իր կյանքում՝ մտածողության, հորիզոնների առումով:

Դիանան չի վախենում փորձարարությունից թատրոնում, նախորդ տարի նա նույնիսկ տղայի կերպարով ներկայացավ: «Ապագա պլանների մասին դեռ չեմ խոսի, քանի որ Շեքսպիրի «12-րդ գիշերը», որը  փետրվարի 15-ից կրկին խաղալու ենք, վերջերս ենք հանձնել: Չեմ վախենում համարձակ դերեր խաղալ, օրինակ, հենց տղայի կերպարն ինձ համար շատ հետաքրքիր էր: Այն, որ իմ էնտուզիազմը, համարձակության դրսևորումները կան, բոլորը գիտեն»,- ասաց դերասանուհին ու հավելեց, որ իր համար առավել հետաքրքիր են խարակտերային դերերը, որոնց միջոցով նաև ինքն իրեն է բացահայտում:

Ֆիլմեր

«Ես թատրոնի դերասանուհի եմ, ով գուցե հանդես գա գեղարվեստական ֆիլմերում, բայց ոչ հեռուստասերալներում: Մոտ 3-4 տարի է՝ անդադար առաջարկներ եմ ստանում՝ մեծ կամ փոքր գումարներով, գլխավոր կամ երկրորական (հիմնականում՝ գլխավոր) դերերով, գրավիչ առաջարկներ՝ սերիալում նկարահանվելու դեպքում, սակայն դա ինձ չի գրավում, քանի որ ես  սիրում եմ դերասանությունը թատրոնում»:

Ըստ Դիանայի՝ ֆիլմերում նկարահանվելու առաջարկներ ունի: 90-ականների մասին պատմող նոր ֆիլմում դերասանուհին մարմնավորում է գլխավոր կերպարներից մեկին՝ 20-ամյա մի աղջկա: «Նկարահանումներն այս ամիս են լինելու, բայց այլ մանրամասներ հայտնել առայժմ չեմ կարող»,- ասաց նա՝ խոստանալով առաջիկայում պատմել նորությունները:

 

Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին