▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դիմում ենք Ձեզ՝ օգնելու վերականգնել արդարությունը… Բաց նամակ Սերժ Սարգսյանին

 

ՀՀ Նախագահ պարոն Սերժ Սարգսյանին

Գիտենալով հանդերձ Ձեր աշխատանքային գերծանրաբեռնվածության մասին, ստիպված դիմում ենք Ձեզ՝ ուղղելու համար մի մեծագույն սխալ, որը կարող է Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի համար ստեղծագործական առումով կործանարար լինել: Հարցը հետևյալն է. անտեսելով աշխարհի ամենահայտնի օպերային թատրոններում և հենց մեր Թատրոնում ընդունված ու իրեն բոլոր առումներով արդարացված կարգը, որոշված է լուծարել Թատրոնի գլխավոր դիրիժորի պաշտոնը: Քանի որ գլխավոր դիրիժորի առկայությունը պարտադիր է նվագախմբի երաժիշտների հետ ամենօրյա աշխատանքի, երաժիշտների մասնագիտական աճի, վերջիններիս ընտրության ու նվագախմբի ամբողջական և մշտական դեմքը պահպանելու համար, մենք խնդրանքով դիմել էինք Թատրոնի ղեկավարությանը և գեղարվեստական ղեկավար Գեղամ Գրիգորյանին՝ պահպանելու այդ պաշտոնը, սակայն մեր խնդրանքը մեզ համար բոլորովին անհասկանալի և ինչ-ինչ հեռահար նպատակներին ուղղված պատճառներով մերժված է:

Մեծարգո պարոն Նախագահ, չունենալով այլևս այլ հնարավորություն, քանի որ այդ հարցում ըստ Մշակույթի նախարարության բռնած դիրքի հարցը համարվում է լուծված, մեկ անգամ ևս թախանձագին խնդրանքով դիմում ենք Ձեզ՝ օգնելու վերականգնել արդարությունը և նվագախմբի հետագա հաջող գործունեության համար Օպերային թատրոնի գլխավոր դիրիժորի պաշտոնին վերանշանակելու Կարեն Դուրգարյանին, ում հետ անցել ենք 15 տարիների երկար ճանապարհ: Կից ներկայացնում ենք մեր ստորագրություններով Թատրոնի ղեկավարությանը և գեղարվեստական ղեկավար Գ. Գրիգորյանին ուղղված վերոհիշյալ դիմումի պատճենը:

Կանխավ շնորհակալությամբ և խորին հարգանքով՝ նվագախմբի երաժիշտներ

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին