▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դոլարը գերարժեվորված է, հիմնական պատճառներն են խուճապը և ոմանց սպեկուլյացիաները. Արթուր Ջավադյան

Ներկայումս դոլարը գերարժևորված է` արժի ավելին, քան նորմալ պայմաններում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը: Որպես դրա հիմնական պատճառ վերջինս  նշել է` խուճապը և ոմանց սպեկուլյացիաները:

Ջավադյանի խոսքով` դրամի իրական գինը հայտնի կլինի դոլարի գերարժեվորման պատճառները վերանայելուց հետո, իսկ վերանայելուց հետո այն զգալիորեն կարժևորվի: Միաժամանակ  ՀՀ կենտրոնական բանկի նախագահը հորդորում է լինել ողջամիտ, ինչպես նաև ձեռնպահ մնալ փոխարժեքի տատանումների վրա սպեկուլյացիաներից.

«Մենք վերահսկում ենք իրավիճակը: Մեր գերնպատակը մնում է գների կայունացումը: Պղտոր ջրում ձուկ որսալ փորձողները պատժվելու են, չկասկածեք»:

Նաև  նաև ասաց, որ որոշ տնտեսավարողների կարող են անհիմն բարձրացնել գները կամ ապրանքը վաճառել արտարժույթով, ինչը արգելված է օրենքով: Ինչպես նաև շեշտեց, որ Հայաստանը արտարժույթի խնդիր այս պահին չունի և ավելի լավ վիճակում է, քան հարևան Վրաստանը:

Կարդացեք նաև` ՀՀ վարչապետի հայտարարությունը ֆինանսական շուկայում իրավիճակի մասին

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին