Խորհուրդ մեր քանի գեներալներին.
Տղերք ձեզ որ մոտենում են լրագրողներն ու հարցեր տալիս, ձև արեք, թե խուլ եք, չեք լսում, կամ էլ՝ հիվանդ եք, կոկորդն է ցավում...
Թե չէ էշ-էշ դուրս եք տալիս, տխմարություններ ասում, ու ես ամաչում եմ, որ մեր գեներալները դուք եք... Որ հայոց բանակում նաև դուք եք եղել... Ասեք, որ օլիգարխ եք, փող թռցնող եք, բայց մի ասեք, թե գեներալ եք... Գեներալն Անդրանիկ Օզանյանն էր, որը ,,Հայաստան,, թերթ էր հրատարակում և Հովհաննես Թումանյանի հետ խոսում գրականության մասին, գեներալը Նվեր Սաֆարյանն էր, Սարգիս Մարտիրոսյանն էր... Թե չէ դուք ի՞նչ գեներալ, այ ղազապահներ...
Դուք ի՞նչ գեներալ, այ ղազապահներ...
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet