▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դուք որբացրել եք Հայաստանն ու հիմա անզիջում գզվռտոցով քաշքշում եք նրան մեկ մի կողմ, մեկ մյուս. Կարին Տոնոյան

«Հայ Ասպետ» կրթադաստիարակչական բարեգործական հիմնադրամի հիմնադիր-տնօրեն Կարին Տոնոյանըում որդին զոհվել է Արցախյան երկրորդ պատերազմումֆեյսբուքյան իր էջում գրել է.

«ՄԱՅՐ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՄԱՅՐՈՒԹՅՈՒՆ Է ՊԵՏՔ ՀԱՅԱՍՏԱՆԸ նմանվում է ծերացած մի մոր, որի որդիներն հանուն իրենց շահի բզկտում են նրան ու նրա ունեցվածքը......

Առավոտյան բացում ես սոցցանցերն ու..... նորից բզկտոց, նորից ապատեղեկատվություն, նորից խմբային շահերին զոհաբերվող որբացած Հայաստանս......

Չէ, ձեզանից ոչ ոք չի սիրում Հայաստանը.... դուք որբացրել եք Հայաստանն ու հիմա անզիջում գզվռտոցով քաշքշում եք նրան մեկ մի կողմ, մեկ մյուս...... Իսկ Մայր Հայաստանին մայր է պետք, մոր ինքնազոհ հոգատարություն, իր բնի ու ձագերի համար կենացմահու կռվի պատրաստ մայր.....

Հայ մայրեր, ժամանակն է ոտքի ելնելու ու տեր կանգնելու մեր բունն ու մեր մոլորված զավակներին......հիշո՞ւմ եք Դաշտենցին՝ «Վիշապ օձը փթաթվել է թխսկանի բնին ու վերջին խայթոցին է պատրաստվում....»:

Կկարողանա՞նք, արդյոք, այնպես սպանել վիշապին, որ ոչ բույնը վնասվի, ոչ էլ ճտերը.... Պիտի՛ կարողանանք, մայրական ինքնազոհ սիրո՛վ պիտի կարողանանք մեր տունն ազատել այս ատելությունից, այս անզորությունից, նվաստացումից ու խեղճությունից.....»:

 

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին