Գյումրիում՝ Շիրակի մարզի գլխավոր դատախազության դիմաց, հավաքվել են ցուցարարները, որոնք պահանջում են օրեր առաջ Գյումրիում ոճրագործությունն իրականացնելու համար մեղադրվող ռուս զինծառայողի գործը հանձնել հայ իրավապահներին։ Նրանք պահանջում են, որ ՀՀ Գլխավոր դատախազը դուրս գա ու պատասխանի իրենց հարցին՝ որտեղ է ընթանալու դատն ու ո՞ր երկրի բանտում է նա(կամ նրանք) կրելու պատիժը:
Քիչ առաջ դատախազը իջել էր՝ ժողովրդի հարցերին պատասխանելու, բայց մեծ աղմուկ էր, ուստի առաջարկել էր 20 հոգով բարձրանալ ու զրուցել, իսկ ժողովուրդը չի համաձայնում:
Հիշեցնենք, որ երեկ Գյումրիում բողոքի ակցիայի մասնակիցները 22 ժամ ժամանակ էին տվել Դատախազությանը՝ Վալերի Պրեմյակովի գործը հայ իրավապահներին հանձնելու համար։