▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դուխով`օդում և ցամաքում... Նիկոլ Փաշինյան

Ներկայացնում ենք նոր կադրեր` Հայաստանի ԶՈւ ավիացիայի կազմավորման 26-րդ տարեդարձին նվիրված այսօրվա տոնական թռիչքից:

Հիշեցնենք, որ այս առիթով վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր.

«Օդում և ցամաքում պատրաստ ենք պաշտպանության և հակահարվածի։ Դուխո’վ»,- գրել է Նիկոլ Փաշինյանը։



Հավելենք, որ ավելի վաղ ՊՆ-ն հաղորդագրություն էր տարածել, ըստ որի Հայաստանի ԶՈւ ավիացիայի կազմավորման 26-րդ տարեդարձի առիթով հունիսի 30-ին ՀՀ տարածքում թռիչքներ կիրականացնեն ՀՀ զինված ուժերի փորձառու ռազմական օդաչուները։

Ժամը 12:00-ից Ազատության պողոտայի սկզբնամասում (Կասկադ համալիրի վերևում) գտնվող հուշարձանի հարակից տարածքից հնարավոր կլինի դիտել ՀՀ զինված ուժերի ինքնաթիռների անցումները։ Դրանք ուղեկցվելու են նաև ՀՀ պետական դրոշի ծածանմամբ:

Տեսանյութը`  լրագրող Մկրտիչ Իսրայելյանի ֆեյսբուքյան էջից, որին նաև հետևյալ մակագրությունը կար՝ Մեր արծիվները՝ Գյումրիից եկան Երեւանի երկնքում Հայաստանի դրոշը պատկերեցին ու գնացին:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին