Այսoր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը տեղեկացրեց, որ այս տարի դպրոցներում գարնանային արձակուրդ չի լինելու։
«Նախարարությունը երկու անգամ արձագանքել է առողջապահության նախարարության ահազանգերին։ Բնական է, որ տասնօրյա արձակուրդը լրացուցիչ խնդիրներ է ստեղծում։ Այսպիսով, դպրոցներում գարնանային արձակուրդ չի լինի։ Եվս հինգ աշխատանքային օր է պետք լրացնելու համար դասերը: Պետք է վերականգնել 24-36 ժամ: Յուրաքանչյուր օր կամ մեկ ժամ ավել դաս կանցկացնենք, կամ շաբաթ օրերին դասեր կլինեն»։