▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Էդուարդ Շարմազանովին՝ This is Armenia

 

Անբեկանելի է այն փաստը, որ Հոկտեմբերի 24-ի հանրահավաքից և առանձնապես Գագիկ Ծառուկյանի ելույթից հետո, շատ ու շատ իշխանական խոսափողներ փորձեցին մեկնաբանել այն, ինչ հնչեց հարթակից։ Բոլորն էլ, ինչպես միշտ իրենց հարմար տարբերակով մեկնաբանեցին, իբր թե դա իրենց չի անհանգստացնում, բայց այնուամենայնիվ կուլիսներում խոսակցությունները այլ բանի մասին են վկայում։ Տրամաբանությունից դուրս էր ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովի հայտարարությունը, ով ստեղծված գործընթացը համեմատել է իրեն հարազատ հունական պատմության հետ զուգահեռներ անցկացնելով։ Մեջբերում եմ Շարմազանովի պատասխանը կապված Գագիկ Ծառուկյանի այն հայտարարության հետ, որ եթե իշխանությունները արհամարեն իրենց պայքարի այս ֆորմատը, ապա Եռյակը, Եռյակին սատար կանգնած մյուս քաղաքական և հասրակական միավորումները ինչպես նաև հասարակության բազմահազարանոց "բանակը" կպահանջեն նաև իշխանափոխություն․ "Ձեր ասած "եթե"-ով հարցին այսպես կպատասխանեմ, Մակեդոնիայի թագավոր Ֆիլիպ Երկրորդը նամակ է գրում սպարտացիներին. "Հանձնվեք, եթե չհանձնվեք, ես ձեզ կկոտորեմ": Սպարտացիները պատասխան նամակ են գրում. "Եթե""։
Այն որ Էդուարդ Շարմազանովը շատ հեռու է իրականությունից, դա փաստ է, քանզի չտեսնել, չլսել բազմահազարանոց հասարակություն բողոքի ձայնը և նրանց սատար կանգնած լուրջ քաղաքական միավորման արդարացի պահանջները, դա ուղակի աբսուրդ է, մտահոգ քաղաքական գործչին ոչ հարիր պահվածք, անկախ նրանից, թե ինչ քղաքական գաղափարախոսությունների դավանող է մարդը, նման պահվածքը ենթադրում է, որ նմանատիպ մարդիկ անձնական և կուսակցական շահը, գերադասում են պետականից։ Երկրորդ զուգահեռականներ տանել "Սպարտայի" և ՀՀԿ-ի միջև դա մի տեսակ կատագերգական ժանրի մոտիվացիա է, որովհետև ոչ մի ձևաչափում չի կարելի համադրել վերոնշյալները։
Մի խոսքով մնում է պրն․ Շարմազանովին հիշեցնելո, որ "This is Armenia" և այստեղ իրադարձությունները այլ ընթացք ունեն, այստեղ պատմական իրադարձություններից ակնարկներ անելով հարցին լուծում չի տրվի, ավելի լավ է մտածեք, թե որն է Ձեր հաջորդ քայլը՝ կապված գործընթացի զարգացման հետ, քանզի սա գնալով ավելի ու ավելի է թափ հավաքում և որքան էլ ջղաձգվեք, միևնույնն է մի օր կանգնելու եք փաստի առաջ։

Անբեկանելի է այն փաստը, որ Հոկտեմբերի 24-ի հանրահավաքից և առանձնապես Գագիկ Ծառուկյանի ելույթից հետո, շատ ու շատ իշխանական խոսափողներ փորձեցին մեկնաբանել այն, ինչ հնչեց հարթակից։ Բոլորն էլ, ինչպես միշտ իրենց հարմար տարբերակով մեկնաբանեցին, իբր թե դա իրենց չի անհանգստացնում, բայց այնուամենայնիվ կուլիսներում խոսակցությունները այլ բանի մասին են վկայում։

Տրամաբանությունից դուրս էր ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովի հայտարարությունը, ով ստեղծված գործընթացը համեմատել է իրեն հարազատ հունական պատմության հետ զուգահեռներ անցկացնելով։ Մեջբերում եմ Շարմազանովի պատասխանը կապված Գագիկ Ծառուկյանի այն հայտարարության հետ, որ եթե իշխանությունները արհամարհեն իրենց պայքարի այս ֆորմատը, ապա Եռյակը, Եռյակին սատար կանգնած մյուս քաղաքական և հասրակական միավորումները ինչպես նաև հասարակության բազմահազարանոց «բանակը» կպահանջեն նաև իշխանափոխություն․ «Ձեր ասած "եթե»-ով հարցին այսպես կպատասխանեմ, Մակեդոնիայի թագավոր Ֆիլիպ Երկրորդը նամակ է գրում սպարտացիներին.«Հանձնվեք, եթե չհանձնվեք, ես ձեզ կկոտորեմ»: Սպարտացիները պատասխան նամակ են գրում. «Եթե»։

Այն որ Էդուարդ Շարմազանովը շատ հեռու է իրականությունից, դա փաստ է, քանզի չտեսնել, չլսել բազմահազարանոց հասարակություն բողոքի ձայնը և նրանց սատար կանգնած լուրջ քաղաքական միավորման արդարացի պահանջները, դա ուղղակի աբսուրդ է, մտահոգ քաղաքական գործչին ոչ հարիր պահվածք, անկախ նրանից, թե ինչ քաղաքական գաղափարախոսությունների դավանող է մարդը, նման պահվածքը ենթադրում է, որ նմանատիպ մարդիկ անձնական և կուսակցական շահը, գերադասում են պետականից։ Երկրորդ զուգահեռականներ տանել «Սպարտայի» և ՀՀԿ-ի միջև դա մի տեսակ կատագերգական ժանրի մոտիվացիա է, որովհետև ոչ մի ձևաչափում չի կարելի համադրել վերոնշյալները։

Մի խոսքով մնում է պրն․ Շարմազանովին հիշեցնելո, որ "This is Armenia" և այստեղ իրադարձությունները այլ ընթացք ունեն, այստեղ պատմական իրադարձություններից ակնարկներ անելով հարցին լուծում չի տրվի, ավելի լավ է մտածեք, թե որն է Ձեր հաջորդ քայլը՝ կապված գործընթացի զարգացման հետ, քանզի սա գնալով ավելի ու ավելի է թափ հավաքում և որքան էլ ջղաձգվեք, միևնույնն է մի օր կանգնելու եք փաստի առաջ։

Պոլիտիկ Մեն ֆեյսբուքյան էջ

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին