▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Էջմիածնում ձերբակալվածը Մանվել Գրիգորյանի կողմնակիցներից է

Երևան-Էջմիածին ավտոճանապարհին սեպտեմբերի 16-ի ուշ երեկոյան տեղի ունեցած զինված միջադեպի առթիվ  այսօր ձերբակալված Կ.Արմենակյանը Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանի կողմնակիցներից է։

a1plus.am-ը գրում է, որ Էջմիածնի քաղաքապետարանի լրատվության բաժնի պետ Վարդան Վարդանյանը կայքին հայտնել է, որ իրենք կողմնակից են օբյեկտիվ քննություն եւ դատավարություն անցկացնելուն՝ մեղավորներին պատժելու համար։

«Իրոք, եթե սխալ է արել, պետք է պատասխան տա»,- նշեց Վարդան Վարդանյանը։

Քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից այսօր տեղեկացրել էին, որ միջադեպին մասնակից անձանց բնակարաններում կատարվել են խուզարկություններ, որի արդյունքում քաղաքացի Կ. Արմենակյանի բնակարանում հայտնաբերվել է ռազմամթերք եւ նա ձերբակալվել է։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին