▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Էջմիածնում ցուցադրվում է Սուրբ Գեղարդը. այն Մայր Տաճարում կմնա մինչև երեկոյան ժամերգության ավարտը

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ հուլիսի 7-ին հավատացյալների երկրպագության համար դուրս բերվեց Աստվածամուխ Սուրբ Գեղարդը: 

Ս. Գեղարդը Մայր Տաճարում կմնա ժամը 11:00-ից մինչ երեկոյան ժամերգության ավարտը:

Հիշեցնենք, որ երեկ Մայր Աթոռի Դիվանատանը լարված իրավիճակ էր ստեղծվել: Ցուցարարները ներխուժել էին Դիվանատուն և պահանջում էին Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրաժարականը: Ցուցարարները պահանջում էին ցույց տալ Սուրբ Գեղարդը՝ պնդելով, որ այն վաճառվել :

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանն ավելի ուշ իր ֆեյսբուքյան էջում հերքել էր այդ լուրերը:

«ՊԱՇՏՈՆԱՊԵՍ հայտարարում եմ, որ լուրերը, թե Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում պահվող Սուրբ Գեղարդը վաճառվել է կամ վնասվել, կեղծ են։

Առաջիկային այն դուրս կբերվի հավատացելոց երկրպագության համար և մեր ժողովուրդը կտեսնի, թե համաքրիստոնեական սրբությունն անխաթար է և անվնաս».- գրել էր նա:

Ավելի ուշ Մայր Աթոռի ձեռագրատան, արխիվի և թանգարանների տնօրեն Տեր Ասողիկ քահանա Կարապետյանը լրատվամիջոցներին ներկայացրել էր Աստվածամուխ Սուրբ գեղարդը։ «2004-ին Ռուսաց եկեղեցու պատրիարք Ալեքսի Երկրորդի 75-ամյակի առիթով իրեն Գեղարդից մի փոքրիկ մասունք, կարելի է ասել փշրանք, նվիրաբերվել է փոքրիկ արծաթյա կրկնօրինակի մեջ զետեղված, որը Ալեքսի պատրիարքի օրհնությամբ տեղադրվել է Պետերբուրգից ոչ հեռու գտնվող սուրբ Կոնստանտին և սուրբ Հեղինե վանքում: Այդ հատվածը հանվել է սուրբ գեղարդի կոթառի միջից։ Երկաթե սուրբ գեղարդը լիակատար, ամբողջապես, անթերի, անխաթար, ապահով պահվում է Սուրբ Էջմիածնում»,- հայտնել էր նա։

Հիշեցնենք, որ  Սուրբ գեղարդը համաքրիստոնեական սրբություն է, որն առաջին դարից պահվում է Հայ առաքելական եկեղեցում. Գեղարդը Հայաստան աշխարհ է բերել սուրբ Թադեոսը, որը Բարդուղիմեոս առաքյալի հետ միասին հանդիսանում է հայոց եկեղեցու հիմնադիրը: Առաջին դարից գեղարդը պահվել է Արեւմտյան Հայաստանում՝ Վասպուրական աշխարհի Արտազ գավառում, որտեղ առաքյալը նահատակվել է: Դրանից հետո 12-դարից պահվել է Այրիվանքում՝ ներկայիս Գեղարդավանքում: 13-րդ տարում պատրաստվել է գեղարդի նոր արծաթե մասնատուփը: Այդ մասին վկայում են Մեծ Հայքի եւ Կիլիկյան Հայաստան ուխտի եկած մատենագիրները: Երբեւէ որեւէ եկեղեցի կասկած չի ունեցել, որ աստվածամուխ գեղարդը պահվում է հայոց եկեղեցում:

Կարդացեք նաև` Մայր Աթոռում լրատվամիջոցներին է ներկայացվել Սուրբ Գեղարդը՝ անխաթար և անվնաս

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին