▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Եկեք մեկընդմիշտ հասկանանք՝ մենք չենք պարտվել, հրադադար է կնքվել». ԻՔ-ական պատգամավոր

«Դուք որ էդպիսի մեծ թափով վերցել ու ամեն ինչը միայն քննադատում եք, դուք ինքներդ ի՞նչ եք արել, որ այն, ինչ հիմա կա, չլիներ: Էն պարտությունը, որ բոլորս տեսել ենք.... Իսկ ես ասեմ ձեզ, ինձ պարտված չեմ համարում:

Գտնում եմ, որ այս անհաջողությունը որ եկել է, եկել է բոլորիս մեղքով ու բոլորս պետք է կարողանանք նայել հայելուն ու ասել՝ դու ի՞նչ ես արել, որ քո հայրենիքը հզոր լինի»,- ԱԺ-ում հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանը՝ դիմելով ընդդիմադիր գործընկերներին: «Երբ այդ հարցին կպատասխանեք, նոր կկարողանաք խոսել ու քննադատել»,- հավելեց պատգամավորը, ով մասնակցել է երեք պատերազմի: «Եկեք մեկընդմիշտ հասկանանք՝ մենք չենք պարտվել, հրադադար է կնքվել, հրադադար է կնքվել, իհարկե, ի վնաս մեզ...»:

 

Մանրամասները՝ տեսանյութում:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին