▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող ակտիվիստն արդարացվեց

a1plus.am-ը գրում է. 2013 թ հունիսի 23-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի դիմաց էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող Նարեկ Հակոբյանին Վերաքննիչ քրեական դատարանն այսօր  արդարացրել է:

Նարեկ Հակոբյանը մեղավոր էր ճանաչվել իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար: Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանը նրան  դատապարտել էր  6 ամսվա ազատազրկման:

Պաշտպանական կողմը  պահանջում էր արդարացնել նրան՝ նշելով, որ Նարեկ Հակոբյանն անհիմն է հայտնվել ամբաստանյալի աթոռին, իսկ  տեսանյութերն ու լուսանկարներն ուղղակի ապացուցում են, որ Նարեկ Հակոբյանը չէր կարող հարվածել ոստիկանին:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին